Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Շարմազանովը ՀԱԿ-ին ճգնաժամի և հոգեվարքի մեջ գտնվող քաղաքական ուժ է համարում

Շարմազանովը ՀԱԿ-ին ճգնաժամի և հոգեվարքի մեջ գտնվող քաղաքական ուժ է համարում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է ՀԱԿ-ի հայտարարությանը, ըստ որի` կոնգրեսը պատրաստվում է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ հասնելով իշխանափոխության: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Շարմազանովն ընդգծեց, որ եթե ժողովուրդը որոշի, որ ՀՀԿ-ն պետք է հեռանա, կհեռանա: Նա թվարկեց բոլոր ընտրությունները՝ նշելով, որ բոլոր դեպքերում էլ ժողովուրդն իր կամքն է թելադրել: «Ես չեմ ասում, որ թերություններ չեն եղել, բայց այդ թերություններն էականորեն ազդե՞լ են ընտրությունների արդյունքի վրա, դրա մասին պետք է խոսենք: Իսկ այս հայտարարություններն անող ուժերին կխնդրեի, որ իրենք իրենց մեջ տեսնեին խնդիրը: Մենք տեսանք, որ ընդդիմության մի լուրջ ընտրազանգված ձայն չտվեց իշխանությանը, բայց ձայն չտվեց նաև ձեր նշած ուժերին: Միգուցե, իրենք հոգեվարքի մեջ են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Շարմազանովն ասաց, որ ՀԱԿ-ը ճգնաժամի մեջ է: Նրա խոսքով՝  մի քաղաքական ուժ, որը մասնակցում է ՏԻՄ ընտրություններին և երկու խոշոր քաղաքներում անհաջողության մատնվում, բնականաբար, խնդիրներ ունի:

Նա անդրադարձավ նաև «Համախմբում» կուսակցությանը՝ նշելով, որ ո՛չ «Համախմբում»-ը, ո՛չ էլ ՀԱԿ-ը ընդդիմադիր դաշտի ազդեցիկ ուժերը չեն, ինչի մասին  փաստեցին ՏԻՄ ընտրությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]