Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Human Rights Watch-ը մտահոգված է Թուրքիայում գրանցվող բռնության դեպքերով

Human Rights Watch-ը մտահոգված է Թուրքիայում գրանցվող բռնության դեպքերով

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո հայտարարված արտակարգ դրության պայմաններում թուրքական ոստիկանությունը տանջել և այլ կտտանքների է ենթարկել իր հսկողության տակ առնված անձանց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշվում է հոկտեմբերի 25-ին Human Rights Watch կազմակերպության հրապարակած զեկույցում:

43 էջանոց զեկույցում նշվում է, թե ինչպես է արտակարգ դրության պայմաններում կառավարության որոշմամբ անվտանգության երաշխիքների թուլացումը բացասաբար ազդել ոստիկանական կալանքի տակ գտնվող անձանց վրա: Այն ներառում է իրավունքների խախտման 13 դեպք` այդ թվում և քնից զրկումը, հաճախակի ծեծը, սեռական բռնությունը և բռնաբարելու սպառնալիքը:

«Թուրքիայի կառավարությունը պետք է վերականգնի բռնությունների դեմ սահմանված երաշխիքները»,- նշել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլիամսոնը:  

Կազմակերպության զեկույցում նշվում է, որ երկրում հաստատված արտակարգ դրությունը կառավարությանը «քարտ-բլանշ» չի տալիս մարդու իրավունքները խախտելու համար: «Բռնություններին կանխարգելումը միջազգային իրավունքում բացարձակ արժեք է և չի կարող առկախվել անգամ պատերազմի կամ ազգային արտակարգ դրության պայմաններում»,- ասվում է զեկույցում:

Կազմակերպությունը նշում է, որ արտակարգ դրության պայմաններում արված կարգադրություններով առանց դատական որոշման ոստիկանական կալանքի ժամկետ է սահմանվում 4-30 օրը, փաստաբանների հետ տեսակցելու արգելք կարող է տրվել առավելագույնը հինգ օր, սակայն Թուրքիայի պարագայում այս կանոնները խախտվել են:

«Շատ ողբերգական կլինի, եթե հապշտապ ընդունված երկու արտակարգ դրությունների մասին որոշումները վերջ տան Թուրքիայում առաջընթացի գործընթացը: Իշխանությունները պետք է անմիջապես հրաժարվեն ամենավնասակար կարգադրություններից և հետաքննեն ոստիկանության բաժանմունքներում կտտանքների և բռնության մասին ստացվող հաղորդումները»,- ընդգծել է Ուլիյամսոնը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]