Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 25.10.2016

Սպասվող լրահոս. 25.10.2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Հայաստանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Այսօր` հոկտեմբերի  25-ին, լրագրողների հետ կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Նա կանդրադառնա ղարաբաղյան խնդրի հետ կապված մի շարք հարցերի: Նախատեսվում է նաև համանախագահների այց Արցախ:

Հոկտեմբերի 26-28-ը Երևանում անցկացվելու են «Էքսպո-Ռուսաստան Հայաստան եւ Իրան» միջազգային ցուցահանդեսը և «Երեւանյան բիզնես-ֆորում»-ը: Միջոցառմանը մասնակցում են ընկերություններ՝ էներգետիկայի, մեքենաշինության, շինարարության, տրանսպորտի եւ այլ ոլորտներից: Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն և այլք, կներկայացնեն մանրամասներ սպասվող միջոցառումների հետ կապված:

Հայաստանյան քաղաքական, հասարակական դաշտը շարունակում է քննարկել կառավարության նոր ծրագիրը, վարչապետ Կարեն Կարապետյանի վերջին հարցազրույցի կարևոր շեշտադրումները: Թեմայի հետ կապված իրենց դիտարկումներն են ներկայացնելու տնտեսագետներ, պատգամավորներ, հասարակական գործիչներ:

Ի՞նչ տնտեսական օրակարգ ունի ԱՊՀ-ն: Այս թեմայով կազմակերպվում է տեսակամուրջ` Երևանի, Աստանայի, Բիշքեկի, Քիշնևի, Մինսկի մասնակցությամբ: Կքննարկվեն ԱՊՀ շրջանակում տնտեսական փոխգործակցության խնդիրներն ու նպատակները, որոնք ընդգրկված են Կառավարության ղեկավարների խորհրդի օրակարգում։

Երևանում կանցկացվի «Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը՝ որպես ռազմավարական զարգացման ուղղություն» թեմայով աշխատաժողով: Աշխատաժողովի ընթացքում Կանադայից հրավիրված փորձագետ Ջոն Բրինը կներկայացնի «Հաշմանդամություն և զբաղվածություն. վերաբերմունքի անտեսանելի խոչընդոտները» թեման: Թեմայի 3 կարևոր կետերը լինելու են աշխատունակության, հաշմանդամության և առողջության միջազգային մակարդակով դասակարգումը, մասնավորապես հաշմանդամության և աշխատելու մասին մարկանց վերաբերմունքը:

Հոկտեմբերի 26-28-ը Երևանում անցկացվելու է «Թանգարան, կրթություն և ներգրավում» խորագրով փորձի փոխանակման եռօրյա դասընթաց-վարժանք: Բրիտանական թանգարանի նշված ծրագրին և դրա հետ առնչվող միջոցառումներին Հայաստանը միացել է 2014 թվականից: Նման ձևաչափով տարածաշրջանում առաջին անգամ անցկացվող միջազգային ծրագիրն իրականացվելու է Թանգարանային կրթության կենտրոնի, Մանչեսթերի պատկերասրահի, Բրիտանական թանգարանի համագործակցությամբ: Ծրագրի մեկնարկին ընդառաջ կազմակերպիչները կներկայացնեն մանրամասներ:

Նոյեմբերի 12-13-ը Ծաղկաձորում կանցկացվի «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի XIV առաջնությունը։ Աշխարհի առաջնությունն անցկացվելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Առաջնության կազմկոմիտեի համանախագահ Արմեն Աշոտյանը, Գիտակների հայկական ասոցիացիայի նախագահ Տիգրան Քոչարյանը կխոսեն առաջնության մասին:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]