1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաթումում շարունակվում է աշխարհի պատանեկան առաջնությունը: Երեկ մրցաշարում տեղի ունեցան 5-րդ տուրի հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, մինչև 12 տարեկան տղաների մրցաշարում աղյուսակը գլխավորում են 5-ական միավոր վաստակած 3 շախմատիստ:  Մեր մասնակիցներից հաջող է ելույթ ունենում Մամիկոն Ղարիբյանը, ով 5 հնարավորից վաստակել է 4 միավոր և կիսում է 4-16-րդ հորիզոնականները:
Մինչև 10 տարեկանների մրցաշարում աղյուսակը գլխավորում են 6 շախմատիստ, ովքեր վաստակել են 4,5-ական միավոր: Մեր շախմատիստներից լավագույն արդյունքն ունի Արսեն Դավթյանը, ով վաստակել է 3,5 միավոր և առաջատարներից ետ է մնում 1 միավորով:
Մինչև 8 տարեկանների մրցաշարում աղյուսակը միանձնյա գլխավորում է Իրանը ներկայացնող Ալա Նուրին, ով 5 հնարավորից վաստակել է 5 միավոր: Մեր մասնակիցներից լավագույն արդյունքն ունի Նիկոլայ Հովյանը, ով իր ակտիվում գրանցել է 4 միավոր:
Մինչև 12 տարեկան աղջիկների մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Ռուսաստանը ներկայացնող Բիբիսարա Ասաուբաևան, ով 5 հնարավորից վաստակել է 5 միավոր: Մեր մասնակիցներից լավագույն արդյունքն ունի Մարիամ Մկրտչյանը, ով իր ակտիվում գրանցել է 4 միավոր: Միակ պարտությունը Մկրտչյանը կրել է հենց մրցաշարի առաջատար Ասաուբաևայից:
Մինչև 10 տարեկան աղջիկների առաջնությունում մեր մասնակիցներից լավագույն արդյունքն ունի 3 միավոր վաստակած Սեդա Բադալյանը, իսկ մինչև 8 տարեկան աղջիկների պայքարում` 2.5 միավոր վաստակած Անգելինա Ղուկասյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]