Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Մինչեւ 2035 թվականն աշխարհում նավթի պահանջարկը կնվազի 7 տոկոսով. հետազոտություն

Մինչեւ 2035 թվականն աշխարհում նավթի պահանջարկը կնվազի 7 տոկոսով. հետազոտություն

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նավթի միագումար պահանջարկն աշխարհում մինչեւ 2023 թվականը կհասնի իր բարձրակետին՝ 2015 թվականի համեմատությամբ ավելանալով 3,3 տոկոսով՝ օրական մինչեւ 97 մլն բարել. մինչեւ 2035 թվականն աշխարհում նավթի պահանջարկը կկազմի օրական 87 մլն բարել, ինչը 7 տոկոսով ցածր Է բազային սցենարի ընթացիկ ցուցանիշներից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է VYGON Consulting խորհրդատվական ընկերության կողմից պատրաստված հետազոտության մեջ:

Նման նվազման հիմնական պատճառը կդառնա սպառման կրճատումը ինչպես ավտոտրանսպորտի, այնպես Էլ Էներգետիկական հատվածներում: Դրա հետ մեկտեղ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) երկրներում նավթի պահանջարկի կրճատումը մինչեւ 2035 թվականը կկազմի 27 տոկոս: 2015 թվականից մինչեւ 2035 թվականը զարգացող երկրներում պահանջարկը կավելանա 11 տոկոսով, չնայած ո դրա աստիճանական նվազմանը 2029 թվականից հետ: Արդյունքում՝ ՏՀԶԿ-ի մեջ չմտնող երկրներում նավթի պահանջարկը կանխատեսվող ժամանակաշրջանի ավարտին ընթացիկ 51 տոկոսից կհասնի 61 տոկոսի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]