Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Աղձքում հավանաբար հայոց արքաների մասունքներ են հայտնաբերվել

Աղձքում հավանաբար հայոց արքաների մասունքներ են հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի աջակցությամբ Աղձքում իրականացված պեղումների արդյունքում տեղի եկեղեցում հայոց արքաների ոսկորներ են հայտնաբերվել:  «Եկեղեցու խորանի տակ մարդկային ոսկորներ պարունակող երեք սնդուկ ենք գտել: Ոսկորները խնամված էին և մաքրված, ինչը վկայում է այն մասին, որ դրանք արքայական են»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց հնագետ Հակոբ Սիմոնյանը:

Ենթադրությունների համաձայն, ոսկորները կարող են պատկանել Արտաշիսյան կամ Արշակունյաց դինաստիայի արքաներին, քանի որ հասարակ մարդկանց մասունքները նման վայրում չէին թաղվի:

ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի խոսքով` Աղձքը աշխարհով մեկ հայտնի սրբատեղի է: «Մենք ձգտում ենք հանրության և պետական այրերի ուշադրությունը հրավիրել այդ տարածքի պահպանման, վերականգման և սկսված պեղումները ավարտին հասցնելու վրա, քանի որ այդ պատմական տարածքը լուրջ արժեք է մեր ժողովրդի համար»,-շեշտեց պատգամավորը:

Հնագետն ընդգծեց, որ իրենք սնդուկներից երկուսն են բացել. երրորդը բացելու համար կհրավիրեն լրագրողների և տարբեր պաշտոնյաների` այդ պատմական պահն ավելի նշանակալի դարձնելու նպատակով:

Արագած Ախոյանի կարծիքով`լավ կլիներ, եթե Աղձքը վերածվեր երկրի նախագահների երդման արարողության վայրի: Նման առաջարկով տարիներ առաջ հանդես է եկել նաև սպարապետ Վազգեն Սարգսյանը:

Աղձքում պեղումները դեռ շարունակվում են և ամենայն հավանականությամբ մեկ տարի կտևեն:

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]