Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ֆրանսիայում սկսել են անօրինական ներգաղթյալների տարհանումը Կալեի ճամբարից

Ֆրանսիայում սկսել են անօրինական ներգաղթյալների տարհանումը Կալեի ճամբարից

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի իշխանությունները հոկտեմբերի 24-ի առավոտյան անօրինական ներգաղթյալների տարհանմանն են ձեռնամուխ եղել Կալե նավահանգստային քաղաքում «Ջունգլի» ճամբարի լիակատար վերացման շրջանակներում, որը կշարունակվի մինչեւ շաբաթվա վերջը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է BFM TV-ն:

Տեղի իշխանությունները շուրջ 60 ավտոբուս են ուղարկել ճամբար, որոնք պետք Է միգրանտներին փոխադրեն տեղավորման հատուկ պատրաստված ֆրանսիական կենտրոններ:

Սպասվում Է, որ ընդամենը 6-8 հազար ներգաղթյալներ կբաշխվեն Ֆրանսիայի ամբողջ տարածքի 450-ից ավելի ճամբարներում:

Կալեի փախստականների ճամբարը դարձել Էր անօրինական միգրանտների հավաքատեղի, որոնք փորձում են Ֆրանսիայի տարածքով հասնել Մեծ Բրիտանիա, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]