1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բաքվում գյուլենականների դեմ գործողություն է իրականացվել

Բաքվում գյուլենականների դեմ գործողություն է իրականացվել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետևորդների` նուրսիստների դեմ լայնամասշտաբ գործողություններ են սկսվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Գարադաղի շրջանի 33-ամյա բնակիչ Ռիզվան Գամիդովի տանը հայտնաբերվել է 159 գիրք և 9 ամսագիր, որոնց քարոզումն ու տարածումն Ադրբեջանում արգելվում է:

Լոքբաթանում ոստիկանության գործողությունների շրջանում չորս քաղաքացիների տանը հայտնաբերվել է արգելված 56 գիրք:

Այն մարդիկ, ում տանը խուզարկություն են իրականացրել Ադրբեջանի իրավապահ մարմինների ներկայացուցիչները, նուրսիստներ են եղել:

Չափավոր իսլամի քարոզիչ, «Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենը, ով 1999 թվականից որպես վտարանդի բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում, մեղադրվում է Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ ձեռնարկելու մեջ:

Գյուլենի շարժումը, որը համարվում է նաև նուրսիստների (նուրչուլար) շարժում, արդի իսլամ քարոզող հզոր շարժում է: Գյուլենական շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի և ժողովրդավարության համատեղելիություն


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]