Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Առաջնության ժամանակ նոր անուններ ի հայտ չեն եկել

Առաջնության ժամանակ նոր անուններ ի հայտ չեն եկել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի ազգային թիմի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի խոսքով, երկրի առաջնության ժամանակ նոր անուններ ի հայտ չեկան:

«Եթե անկեղծ լինենք, ապա այս առաջնության ժամանակ նոր անուններ չտեսա: Իհարկե, կային մի քանի երիտասարդներ, ովքեր հեռանկարային են, սակայն անակնկալներ եղան: Երիտասարդներից մի քանիսի համար դեռևս վաղ է, որ մեծահասակների հավաքականում միջազգային մրցաշարերի մասնակցեն»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Աղամալյանը:

5-օրյա պայքարում ի հայտ եկան 2016 թվականի Հայաստանի չեմպիոնները, ովքեր պետք է համալրեն ազգային հավաքականի կազմը: Հայաստանի չեմպիոններ դարձան Գալուստ Բաբախանյանը (49 կգ), Դավիթ Ասատրյանը (52 կգ), Վահե Բադալյանը (56 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Արթուր Բիրաջյանը (64 կգ), Գոռ Երիցյանը (69 կգ), Վահե Հարեթյանը (75 կգ), Արսեն Հայրապետյանը (81 կգ), Նարեկ Մանասյանը (91 կգ), Դավիթ Չալոյանը (91+ կգ):

Այս տարի առաջնությանը մասնակցում էին մոտ 100 մարզիկ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]