«Մերկ Թրամփը» 22 հազար դոլարով վաճառվել Է Լոս Անջելեսի աճուրդում
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի թեկնածու Դոնալդ Թրամփին մերկ վիճակում պատկերող բնական մեծությամբ արձանը 22 հազար դոլարով վաճառվել Է Լոս Անջելեսում կայացած աճուրդում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CBS Los Angeles հեռուստաալիքը:
Julien"s Auctions աճուրդի կազմակերպիչների խոսքով՝ նկարիչների INDECLINE ընկերության արձանը «ամենաքննարկվող իրերից մեկն Է դարձել աճուրդում»: Ավելի վաղ տեղեկացվել Է, որ INDECLINE-ը համանման արձաններ Է տեղադրել Նյու Յորքի, Լոս Անջելեսի, Սան Ֆրանցիսկոյի, Քլիվլենդի եւ Սիեթլի հանրային վայրերում:
Հեռուստաալիքի տվյալներով՝ մերկ Դոնալդ Թրամփի արձանի համար ստացված գումարը գերազանցել Է նախնական գնահատումները: Սպասվում Է, որ փողի մի մասը կփոխանցվի Ներգաղթի ազգային ֆորումին, որն աջակցություն Է ցուցաբերում միգրանտներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը` REUTERS
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում