Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նշանավոր դերասանն այսօր կդառնար 87 տարեկան

Նշանավոր դերասանն այսօր կդառնար 87 տարեկան

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թատրոնի և կինոյի անվանի հայ դերասան ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանն այսօր կդառնար 87 տարեկան:

Հայ անվանի դերասան ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը ծնվել է 1929 թ. Ստեփանավան քաղաքում: 1948 թ. տեղափոխվել է Երևան և աշխատել Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում որպես դերասան: 1954 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: Ինստիտուտն ավարտելուց հետո գրեթե չորս տասնամյակ` 1954-1991թթ., աշխատել է Երևանի Գ. Սունդուկյանի անվան թատրոնում: 1991թ. հիմնադրել է «Համազգային» թատրոնը:

1997- 2000 թթ. եղել է Երևանի կինոյի և թատրոնի ինստիտուտի ռեկտորը: 2008 թ.` ՀՀ հանրային խորհրդի անդամ էր: Առաջին դերը թատրոնում Դավիդ Կոպերֆիլդն էր (1947 թ.), հետագայում կերտած կարևոր դերերից են` Դոն Քիշոտը, Յագոն, Ջոն և Լիր արքաները, «Հացավանի» Մացակ ապերը, Սանիտայի թաղապետը և այլն: 

Նկարահանվել է քառասունից ավելի գեղարվեստական ֆիլմերում, որոնցից են` «Նվագախմբի տղաները» (1960 թ.)‚ «Տերն ու ծառան» (1962 թ.), «Եռանկյունին» (1967թ.)‚ «Մենք ենք, մեր սարերը» (1969 թ.), «Խաթաբալան» (1971թ.), «Նահապետը» (1977թ.)‚ «Ձորի Միրոն» (1979 թ.), «Գիքորը» (1982 թ.), «Խնձորի այգին» (1985 թ.): ՌԴ ռեժիսորների նկարահանած ֆիլմերում առավել հայտնի են նրա խաղացած Գիբարյանի (Տարկովսկի, «Սոլյարիս», 1972 թ.), Թափառիկ արտիստի (Վ. Բորտկո, «Առանց ընտանիքի», 1984 թ.), Ֆեոֆան Պրոկոպովիչի (Ա. Պռոշկին, «Միխայլո Լոմոնոսով», 1986 թ.) դերերը: Նա մտավորականի իր կերպարով լավագույնս ներկայացված է ռեժիսոր Հովիկ Հախվերդյանի և սցենարիստ Կիմ Բակշիի «Մատենադարան» վավերագրական ֆիլմաշարում: Ստեղծագործել է նաև որպես բեմադրիչ և ունի թե՛ թատերական, թե՛ կինոբեմադրությունների հաջողված օրինակներ: 

Իր ստեղծած Երևանի «Համազգային» թատրոնը վերանվանվել է իր անունով:

«Արմենպրես» լրատվական գործակալությունը պատիվ է ունեցել անվանի դերասանի  հետ մի քանի զրույց վարել: Ահա դրանցից ամենաամբողջականը.

Սոս Սարգսյանին այդպես էլ չի հաջողվել ազատվել մանկական ամաչկոտությունից

Կենսագրությունը՝ ըստ Երեւանի քաղաքապետարանի կայքի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]