Վենեսուելայի խորհրդարանը նախագահ Մադուրոյին մեղադրել է պետական հեղաշրջման մեջ
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայի խորհրդարանն արտահերթ նստաշրջանի ընթացքում պետական հեղաշրջում Է հայտարարել երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի գործողությունները, որը, ընդդիմության կարծիքով, արգելափակել Է իմպիչմենտի շուրջ հանրաքվեի անցկացումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ընդդիմությանը, որը մեծամասնություն ունի խորհրդարանում, հաջողվել Է ընդունել հայտարարություն, որում նշվում Է, որ նախարարների կաբինետը, Մադուրոյի գլխավորությամբ, խախտել Է Սահմանադրությունը: Ընդդիմադիր կոնգրեսականները իշխանություններին սպառնում են բողոքի զանգվածային ակցիաներով:
Ինչպես արդեն տեղեկացվել Է, հոկտեմբերի 21-ին Վենեսուելայի Ազգային ընտրական խորհուրդը որոշում Է ընդունել կասեցնել նախագահի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման շուրջ հանրաքվեի հետագա նախապատրաստումը: Որոշումը կապված Է այն բանի հետ, որ տարածաշրջանային մի շարք դատարաններ անվավեր են ճանաչել ավելի վաղ ընդդիմության կողմից հավաքված ստորագրությունները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Լուսանկարը` AFP
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում