Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Տեղի ունեցավ ՀՀ տղամարդկանց առաջնության առաջին խմբի մրցաշարի բացման արարողությունը

Տեղի ունեցավ ՀՀ տղամարդկանց առաջնության առաջին խմբի մրցաշարի բացման 
արարողությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի ունեցավ ՀՀ տղամարդկանց առաջնության առաջին խմբի մրցաշարի բացման արարողությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, մրցաշարին այս տարի մասնակցում են 14 շախմատիստ: Նրանք են աշխարհի պատանեկան չեմպիոններ Մանուէլ Պետրոսյանն ու Հայկ Մարտիրոսյանը, գրոսմայստերներ Հովիկ Հայրապետյանն ու Լևոն Բաբուջյանը, միջազգային վարպետներ Տիգրան Հարությունյանը, Արման Միքայելյանը, Դավիթ Շահինյանն ու Դավիթ Քալաշյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Արամ Հակոբյանը, վարպետության թեկնածու Շանթ Սարգսյանը, ինչպես նաև Նորայր Թորոսյանը, Ռաֆայել Բակունցը, Կարեն Հովհաննիսյանն ու Արմենակ Եղիազարյանը:
Բացման արարողությանը ներկա էր Հայաստանի շախմատային ֆեդերացիայի գործադիր տնօրեն Հրաչիկ Թավադյանը, ով ողջունեց մրցաշարի մասնակիցներին և շնորհավորեց Աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնություններում հիանալի ելույթ ունեցած պատանի շախմատիստներին, ովքեր մասնակցում են նաև այս մրցաշարին:

Մրցաշարի գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Ջուլիետա Նահատակյանը մասնակիցներին ներկայացրեց մրցաշարի անցկացման կանոնները և տեղեկացրեց, որ 1-3-րդ տեղեր զբաղեցրած շախմատիստները իրավունք կստանան մասնակցելու Հայաստանի տղամարդկանց առաջնության բարձրագույն խմբի մրցաշարին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]