Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Կոալիցիայի գծով Մերկելի գործընկերները կաջակցեն չորրորդ ժամկետով նրա առաջադրվելուն

Կոալիցիայի գծով Մերկելի գործընկերները կաջակցեն չորրորդ ժամկետով նրա առաջադրվելուն

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրիստոնեադեմոկրատական միության խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչ Գերդա Հասելֆելդը հանդես Է եկել Գերմանիայի կանցլերի պաշտոնում Անգելա Մերկելին չորրորդ անգամ առաջադրելու օգտին՝ չնայած առանձին հարցերի շուրջ առկա տարաձայնություններին: Հասելֆելդի հայտարարությունը հրապարակել Է Mitteldeutsche Zeitung թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եթե Մերկելը պատրաստ Է վերստին առաջադրել իր թեկնածությունը կանցլերի պաշտոնում, ես նրան լիակատար աջակցություն կցուցաբերեմ»,- ասել Է Հասելֆելդը: Նա հավելել Է, որ Քրիստոնեադեմոկրատական միություն եւ Քրիստոնեասոցիալական միություն կուսակցություններին մնացել Է հաղթահացել «մի քանի Էական տարաձայնություններ», ինչից հետո նրանք պետք Է «կենտրոնանան մրցակցի հետ պայքարի վրա»:

ՔՍՄ-ի նախկին նախագահ Էրվին Հուբերը նույնպես հայտարարել Է, որ Մերկելը պետք Է դառնա ՔԴՄ/ՔՍՄ դաշինքից կանցլերի պաշտոնի թեկնածուն: Հուբերի հայտարարությունը հրապարակել Է Kölner Stadt-Anzeiger թերթը:

«Մերկելը աշխարհում հայտնի քաղաքական գործիչ Է, ընդ որում նա, ինչպես ոչ ոք, կենտրոնամետ քաղաքականության կրողն Է Գերմանիայի ներսում: ՔՍՄ-ի շահերից Է բխում նոր ժամկետի համար նրա թեկնածությունը պաշտպանելը»,- ասել Է Հուբերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Լուսանկարը` EPA


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]