1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՄԱԿ-ի առաջնահերթ խնդիրը կայուն զարգացման գործունեությանը խթանելն է ամբողջ աշխարհում

ՄԱԿ-ի առաջնահերթ խնդիրը կայուն զարգացման գործունեությանը խթանելն է ամբողջ 
աշխարհում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը գործում է արդեն 24 տարի: Այս տարիների ընթացքում Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները փոխվել են: Գրասենյակը Հայաստանում իր գործունեությունը սկսել է այն ժամանակ, երբ մեր երկիրը պատերազմում էր: ՄԱԿ-ի գրասենյակը Երևանում հիմնվել է 1992 թվականի դեկտեմբերին: Այդ ժամանակից ի վեր Հայաստանը ստորագրել և վավերացրել է  միջազգային մի շարք պայմանագրեր: 

«Հաջորդ տարի կնշենք Հայաստանում ՄԱԿ-ի գործունեությունն 25-ամյակը։ Ընդհանուր առմամբ, առաջին օրվանից էլ, բացի ճգնաժամային իրավիճակում գտնվելու ընթացքում ցուցաբերված մարդասիրական օգնությունից, այսօր ավելի շատ ծրագրեր ենք իրագործում Հայաստանում։ Մեր երկրում գործում է 13 գործակալություն։ Ամեն գործակալության անվանում հուշում է, թե ինչ ոլորտում է այն զբաղվում։ Օրինակ՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը՝ հատկապես սահմանամերձ շրջաններում, համայնքային զարգացման ծրագրեր ունի և, հատկապես, զբոսաշրջության զարգացում։ Փախստականների գերագույն հանձնակատարի խնդիրը, իհարկե, տեղահանվածների, փախստականների և Հայաստանում գտնվող սիրիահայերի հետ է կապված։ Նրանց ցուցաբերում են իրավական, առաջին խնդիրների հետ կապված օգնություն։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն աշխատում է Առողջապահության նախարարության հետ։ Ժամանակակից քաղաքականություն մշակելու, նոր միտումների մասով աջակցում է, որպեսզի կառավարությունը միջազգային չափանիշներին համապատասխան գործունեություն ծավալի։»,- այսօր «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության ղեկավար Արմինե Հալաջյանը: Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի աշխատանքը, իհարկե, չի սահմանափակվում միայն աշխատատեղեր ստեղծելով: ՄԱԿ-ը նաև աշխատում է օգնել շատ այլ տարբեր ոլորտներում։ «Մեր առաջնահերթ խնդիրը կայուն զարգացման գործունեությանը խթանելն է ամբողջ աշխարհում և Հայաստանում։ Արդեն մեկ տարի է, ինչ մեր նպատակները ուժի մեջ են մտել։ Կայուն զարգացման նպատակների խնդիրն է տեղայնացնել դա։ Հայաստանում այդ ամեն ինչ դեռ վերջնական արված չի։ Այս ծրագիրը կոչվում է 2030, այսինքն՝ 2030 թվականին ՄԱԿ-ի զարգացման օրակարգ»,- ասաց Արմինե Հալաջյանը: 

Ներկայում ՄԱԿ-ն ունի 193 անդամ պետություն: 
ՄԱԿ-ը յուրաքանչյուր մարդու սրտում և գիտակցության մեջ ապրում է որպես կազմակերպություն՝ ունակ վերջ դնելու բռնությանը, արմատավորելու հանդուրժողականություն, աջակցելու զարգացմանն ու ապահովելու հավասարություն, պաշտպանելու մարդու իրավունքներն ու կրճատելու աղքատության մասշտաբները: 
ՄԱԿ-ի նախաձեռնությամբ հոկտեմբերի 24-ին նշվում է նաև Զարգացման մասին տեղեկատվության համաշխարհային օրը: 



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]