Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Տոսկա» օպերայի հայաստանյան պրեմիերան իրականություն դարձավ

«Տոսկա» օպերայի հայաստանյան պրեմիերան իրականություն դարձավ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ  Ալ. Սպենդարյանի անվան օպերայի  և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ իտալացի մեծանուն կոմպոզիտոր Ջակոմո Պուչինիի «Տոսկա» հանրահայտ օպերայի պրեմիերան: «Գեղամ Գրիգորյանն է շատ ցանկացել բեմադրել «Տոսկա» օպերան: Ինձ հրավիրեցին իրականացնել նրա իղձը և ավարտին հասցնել այն: Շատ եմ ցանկանում, որ հադիսատեսն այս ներկայացումից հետո սիրի օպերան և հուսամ ոչ պրոֆեսիոնալ մարդկանց համար էլ այն հետաքրքիր կլինի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց բեմադրող ռեժիսոր Նաիրե Ստեփանյանը:

Ներկայացումը դիտելու էին եկել մեծ ակնկալիքներով լի արվեստի բնագավառի բազմաթիվ ներկայացուցիչներ:

«Որքան գիտեմ, Վերդիի «Աիդա» օպերայից հետո մեր բեմում նման օպերային ներկայացում չի եղել: Ողջունում եմ այս նախաձեռնությունը և մեծ սպասելիքներ ունեմ, քանի որ հսկայածավալ աշխատանք է կատարվել` այն պատշաճ մակարդակով հանդիսատեսի դատին հանձնելու համար»,-ասաց Հանրային հեռուստաընկերության գործադիր պրոդյուսեր Վազգեն Պողոսյանը:

Ներկայացումը նվիրվում է օպերային երգիչ, բեմադրիչ Գեղամ Գրգորյանի հիշատակին:

Գեղամ Գրիգորյանը 2000թ. ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից հրավիրվել է Ալ. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, որպես գեղարվեստական ղեկավար: Այս պաշտոնում ղեկավարել է մինչև 2007 թվականը: Այդ տարիներին բեմադրվել են մի շարք օպերաներ, բալետներ:

2015թ. Օպերայի թատրոնի աշխատակազմի խնդրանքով վերադարձել է նախկին պաշտոնին: Կյանքից հեռացել է 2016թ. մարտի 23-ին:

Ներկայացման բեմադրող ռեժիսորն է Նաիրե Ստեփանյանը, բեմադրող դիրիժորը՝ Ջանլուկա Մարչիանոն (Իտալիա), բեմադրող նկարիչը՝ Ավետիս Բարսեղյանը (ՀՀ վաստ. նկարիչ): Բեմադրման աշխատանքներին մասնակցում է նաև հրավիրյալ թատերական լուսային ռեժիսոր Ալեքսանդր Սիվաևը (Ռուսաստան): Գլխավոր խմբավար՝ Ռադիկ Մելիքյան, խմբավար՝ Հրաչ Բորյան: Ներկայացմանը մասնակցում է Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախումբը (խմբավար՝ Էմմա Առաքելյան): 

Պուչինիի «Տոսկա» օպերան հանդիսանում է աշխարհի հեղինակավոր թատրոններում ամենահաճախ բեմադրվող օպերաներից մեկը: Իտալերեն լիբրետոն՝ Լ. Իլլիկայի և Ջ. Ջակոզայի, ըստ՝ Վ. Սարդուի մելոդրամայի: Օպերայի առաջնախաղը կայացել է 1900 թ. հունվարի 14-ին Հռոմում: «Տոսկա» օպերան ավելի քան մեկ դար է ներկայացվում է աշխարհի հեղինակավոր թատրոններում՝ մշտապես մնալով ամենից սիրված օպերային ստեղծագործություններից մեկը: Առաջնախաղից քսան տարի անց «Տոսկան» արդեն ցուցադրվել էր 3000 անգամ: «Տոսկան» մեծ խանդավառությամբ ընդունվեց հատկապես Իտալիայում և ինչպես Պուչինին էր ակնկալում՝ հանդիսատեսը մեծապես սիրեց իր նոր ստեղծագործությունը: «Տոսկա» օպերան Վ. Սարդուն անվանեց հռոմեկան դրամա՝ խնդիր դնելով կոպոզիտորի առջև լավագույնս ներկայացնել այն ամենն ինչ կարտացոլեր հռոմեականը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]