Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ՀՀԿ ԳՄ նիստում հաստատվել է կուսակցության առաջիկա համագումարի օրակարգը

ՀՀԿ ԳՄ նիստում հաստատվել է կուսակցության առաջիկա համագումարի օրակարգը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում հստակեցվել է կուսակցության՝  նոյեմբերի 26-ին կայանալիք համագումարի  օրակարգը: Կուսակցության գործադիր մարմնի  հերթական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Օրակարգը հետետեւյալն է՝ ՀՀԿ նախագահի հաշվետվություն, ՀՀԿ-ի վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվություն, ՀՀԿ-ի ծրագրում և կանոնադրությունում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի ընդունում, ՀՀԿ նախագահի ընտրություն, ՀՀԿ գործադիր մարմնի  անդամների ընտրություն, ՀՀԿ վերստուգիչ հանձնաժողովի անդամների ընտրություն, ՀՀԿ 16-րդ համագումարի բանաձևի ընդունում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

Հարցին՝ ըստ ՀՀԿ-ի կանոնադրության՝ համագումարի օրն են կուսակցության նախագահի թեկնածուներ առաջադրվո՞ւմ, թե՞ ոչ, և ՀՀԿ գործող նախագահ Սերժ Սարգսյանից բացի կա՞ն այլ թեկնածուներ, ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ կլինեն այլ թեկնածուներ: ՀՀԿ նախագահը Սերժ Սարգսյանն է, և կարծում եմ, երկար ժամանակ մեր կուսակցության առաջնորդը կլինի պարոն Սարգսյանը»:

Էդուարդ Շարմազանովը նշեց, որ կուսակցության նախագահին միշտ ընտրել են համագումարի օրերին: Անդրադառնալով կուսակցության կանոնադրության փոփոխությունների վերաբերյալ հարցին՝ նա նշեց, որ կանխորոշվում են փոփոխությունները, սակայն դրա մասին խոսելը վաղ համարեց: «Մինչև նոյեմբերի 26-ը մենք մեր համագումարի պատվիրակներին կբաժանենք սպասվող փոփոխությունների նախագիծը»,- ասաց ՀՀԿ խոսնակը:

Հարցին, թե արդեն հրավիրվե՞լ են այլ կուսակցությունների ներկայացուցիչներ ՀՀԿ-ի համագումարին մասնակցելու, Շարմազանովը պատասխանեց, որ չպետք է ինտրիգներ փնտրել: «Միջազգային մեր գործընկերներից ԵԺԿ-ի ներկայացուցիչները կմասնակցեն, «Միասնական Ռուսաստանի» եւ Չինաստանի կոմկուսի ներկայացուցիչները ևս»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]