Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դոլարը, ֆունտն ու եվրոն արժեզրկվել են, ռուբլին` արժևորվել

Դոլարը, ֆունտն ու եվրոն արժեզրկվել են, ռուբլին` արժևորվել

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հոկտեմբերի 21-ին կազմել է 475,26 դրամ: Այն հոկտեմբերի 20-ին համեմատ արժեզրկվել է 0,04 դրամով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 518,08 դրամ՝ արժեզրկվելով 3,18 դրամով: Բրիտանական ֆունտի փոխարժեքը 581,24 դրամ է, հոկտեմբերի 20-ի համեմատ այն արժեզրկվել է 2,29  դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը հոկտեմբերի 21-ին կազմել է 7,63 դրամ` հոկտեմբերի 20-ի համեմատ արժևորվելով 0,02 դրամով:

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 268,93 դրամ, ոսկի՝ 19,430,76 դրամ, պլատին` 14.286,76 դրամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]