1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Վիկտորիա Բեքհեմը մատչելի հագուստի հավաքածու Է թողարկելու

Վիկտորիա Բեքհեմը մատչելի հագուստի հավաքածու Է թողարկելու

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Spice Girls խմբի նախկին մասնակից, մոդելագործ Վիկտորիա Բեքհեմը մատչելի հագուստի շարք Է մշակում Target խանութների ցանցի համար, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Harper's Bazaar-ին: Բացի կանանց համար նախատեսված մոդելներից, դրանում նաեւ հագուստներ կներկայացվեն երեխաների համար, որոնց հիմքում Victoria Victoria Beckham-ի երկրորդ հավաքածուի ուրվագծերն են:

«Ես Victoria Victoria Beckham-ը գործարկեցի, երբ հղի Էի Հարփերով: Այժմ լրացել Է նրա հինգ տարին, եւ ես կարծում եմ, որ սա հիանալի պահ Է այս շարքը հասանելի դարձնելու եւ այն մանկական հագուստով համալրելու համար»,-պատմել Է Բեքհեմը: Նոր հավաքածուի հագուստի գները տատանվելու են 6-ից մինչեւ 70 դոլար:

Բեքհեմն ակտիվորեն զբաղվում Է սեփական բրենդի զարգացմամբ: Ամուսնու՝ Դեւիդի հետ միասին նա գործարկել Է dVb շարքը, որտեղ ներկայացված Է կանանց եւ տղամարդկանց հագուստ, ինչպես նաեւ արեւապաշտպան ակնոցներ: 2009 թվականին թողարկվել Է տասը զգեստներից բաղկացած Victoria Beckham Collection հավաքածուն:-

Լուսանկարը` Getty Images


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]