Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ղրղզստանում ցանկանում են կիրառել պետական գույքի կառավարման հայկական փորձը

Ղրղզստանում ցանկանում են կիրառել պետական գույքի կառավարման հայկական փորձը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկօրյա աշխատանքային այցով  հոկտեմբերի 20-21-ը Հայաստանում է Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման հիմնադրամի պատվիրակությունը, որի կազմում Ղրղզստանի նախագահի, կառավարության և մի շարք նախարարությունների աշխատակազմերի ներկայացուցիչներ են: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունից:

Այցի նպատակը պետական գույքի կառավարման հայկական հաջողված փորձի ուսումնասիրությունն է` Ղրղզստանում այն կիրառելու նպատակով: Ղրղզստանի Հանրապետությունում պատրաստվում են պետական գույքի համընդհանուր հաշվառում իրականացնել և մասնագետների խումբը Հայաստան է գործուղվել Համաշխարհային բանկի «Պետական գույքի կառավարման բարելավում» ծրագրի շրջանակում, 2 հիմնական խնդրի շուրջ քննարկումների նպատակով`պետական գույքի հաշվառման  իրավական դաշտի վերլուծություն և մշակում՝ լայնածավալ գույքագրում անցկացնելու միջոցով և Ղրղզստանի Հանրապետության պետական գույքի միասնական ռեգիստրի միջգերատեսչական ավտոմատացված տեղեկատվական համակարգի մշակում և ներդրում:

Հոկտեմբերի 20-ին ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում՝ հագեցած օրակարգով: Պատվիրակությանը ողջունել է ՀՀ ԿԱ  պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, վստահեցրել, որ հյուրերը ճիշտ հասցեով են եկել և մեր փորձառու մասնագետների հետ քննարկումները, տեղեկատվության ու փորձի փոխանակումն իսկապես շատ արդյունավետ կլինեն:

«ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունը նորանկախ մեր երկրի տնտեսական  նոր իրողության ու քաղաքականության ծնունդն է, որի միջոցով երկրում մասնավոր սեփականությանն ու պետական ունեցվածքի զանգվածային ապապետականացման հիմքն է դրվել: Եթե հիշում եք, ետխորհրդային տիրույթում առաջինը հենց Հայաստանի Հանրապետությունն է գնացել հողի սեփականաշնորհմանը: Եվ դա՝ պատերազմական գործողությունների, շրջափակման ու տնտեսական կտրուկ անկման պայմաններում: Եվ հենց հողի սեփականաշնորհումն է դարձել գյուղացիական նոր տնտեսությունների և ընդհանրապես գյուղատնտեսության զարգացման հիմքը: Ինչպես հողի, այնպես էլ պետական հազարավոր օբյեկտների, ընկերությունների սեփականաշնորհման գործընթացն իհարկե առանց խոչընդոտների չի ընթացել, սակայն մեզ հաջողվել է ընդունել մարտահրավերներն ու սկզբունքային լուծումներ տալ շատ հարցերի ու իրավիճակների: Մեր երկրի անկախության քառորդդարյա պատմության այս փուլում Վարչության  առանցքային խնդիրը կառավարման արդյունավետության բարձրացումն է, ինչին ուղղված են մեր աշխատանքային բոլոր ծրագրերը, ի վերջո, ինչի հնարավորությունը մեզ ընձեռում է «Պետական գույքի կառավարման  մասին»   օրենքը. ասել է Արման Սահակյանը:  

 Վարչության մասնագետները հյուրերին են ներկայացրել պետական գույքի կառավարման ոլորտում գործող նորմատիվ իրավական ակտերը, «Պետական գույքի կառավարման մասին օրենքի» հիմնադրույթները, ծանոթացրել կառույցում իրականացվող ծրագրերին ու նախաձեռնություններին, որոնք թույլ են տալիս բարձրացնել պետական գույքի կառավարման արդյունավետությունը հետևյալ ուղղություններով.

  • Գույքի հաշվառման և գույքագրման աշխատանքներով զբաղվող պետական կազմակերպությունների գործունեություն
  • Պետական ձեռնարկությունների և հիմնարկների ռեեստրի ուսումնասիրություն
  • Էլեկտրոնային վաճառքի հարթակի ուսումնասիրություն
  • Հաշվառված և գույքագրված պետական սեփականության տվյալների բազայի ուսումնասիրություն
  • Նվիրատվության և վարձակալության պայմանագրերի ռեեստր
  • Պետական սեփականության մոնիտորինգի էլեկտրոնային տվյալների բազայի ուսումնասիրում
  • Ֆինանսական հաշվետվություննների, դեպոզիտարիայի  ուսումնասիրում
  • Պետական ակտիվների խմբավորված ռեեստրի ուսումնասիրում:

 Աշխատանքային քննարկման համար առանձնացվել են հետևյալ թեմաները.

1.պետական գույքի հաշվառում

2. պետական ակտիվների ռեեստր

 3.պետական գույքի հաշվառման բնագավառում պետության կողմից ծառայությունների   մատուցում

4. պետական գույքի մասնավորեցում

5. պետական գույքի հավատարմագրային կառավարման և վարձակալության պայմանագրերի ռեեստր

6. պետական սեփականության մոնիտորինգ

7. առանձին հիմքերով պետության սեփականությանն անցած գույքի հաշվառում և վաճառքի իրականացում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am