Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Շանը երկնագույն են ներկել նորաձեւության ցուցադրության համար

 Շանը երկնագույն են ներկել նորաձեւության ցուցադրության համար

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզում անցկացվող նորաձեւության շաբաթի շրջանակներում իր նոր հավաքածուն Է ներկայացրել Manish Arora բրենդը: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Harper's Bazaar-ին, մոդելներից մեկը հարթակ Է դուրս եկել շան հետ, որի մորթին ներկված Է եղել երկնագույն: Ֆլոպի անունով շպիցը մի ակնթարթում իր վրա Է բեւեռել հանդիսականների ուշադրությունը:

Շունն իր հաշիվն ունի Instagram-ում, որին բաժանորդագրված Է ավելի քան հազար մարդ: Սա շան առաջին հայտնվելը չԷր հարթակի վրա. 2016 թվականի մարտին շպիցը մասնակցել Է բրենդի դեֆիլեին, բայց այն ժամանակ նրան մանուշակագույն Էին ներկել:

Manish Arora հնդկական բրենդը գրանցվել Է 1998 թվականին, այն աշխարհում ունի մի քանի տասնյակ ֆիրմային խանութներ:-


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am