Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Աշխարհի պատանեկան առաջնությունում կայացավ 7-րդ տուրը

Աշխարհի պատանեկան առաջնությունում կայացավ  7-րդ տուրը

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Տեղի ունեցան շախմատի աշխարհի պատանեկան առաջնության 7-րդ տուրի հանդիպումները: «Արմենպրես»-ը, վկայակոչելով Հայաստանի շախմատային ֆեդերացիայի լրատվության բաժինը, ներկայացնում է  հայ պատանի շախմատիստների արդյունքները:

Մինչև 16 տարեկան տղաների մրցաշարում 7-րդ տուրում 7-րդ հաղթանակը տոնեց Հայկ Մարտիրոսյանը, ով արդեն 1,5 միավորով առաջ է անցել մոտակա մրցակիցներից:

Մինչև 18 տարեկան աղջիկների մրցաշարում հանդես եկող Սիրանուշ Ղուկասյանը հաղթեց Եվրոպայի չեմպիոն և այս մրցաշարի գլխավոր ֆավորիտ Նինո Խոմերիկիին: Այժմ Ղուկասյանը վաստակել է 6 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Մինչև 18 տարեկան տղաների մրցաշարում հանդես եկող Մանուէլ Պետրոսյանը ոչ-ոքի խաղաց Իրանը ներկայացնող Շահին Լորպարիզանգենեհի հետ, իսկ Արամ Հակոբյանը հաղթեց Իրանը ներկայացնող Մուսավի Խալիլ Սեյեդին: Այժմ Պետրոսյանն ու Հակոբյանը վաստակել են 5,5-ական միավոր և ընթանում են համապատասխանաբար 2-րդ և 3-րդ հորիզոնականներում, իսկ մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մաքսիմ Վավուլինը, ով վաստակել է 6 միավոր: 8-րդ տուրում Արամ Հակոբյանը կմրցի հենց Վավուլինի դեմ:

Մինչև 14 տարեկան տղաների մրցաշարում հանդես եկող Արթուր Դավթյանը ոչ-ոքի խաղաց Ուկրաինան ներկայացնող Կիրիլ Շևչենկոյի հետ և վաստակած 5 միավորով կիսում է 5-12-րդ հորիզոնականները: Այստեղ մրցաշարային աղյուսակը գլխավորում է Սեմյոն Լոմասովը, ով 7 հնարավորից վաստակել է 7 միավոր: 7-րդ տուրում հաղթանակներ տոնեցին նաև Շանթ Սարգսյանը, Արփինե Գրիգորյանը և Քրիստինե Սմբատյանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]