1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սահակաշվիլիին Վրաստանում հարմարավետ բանտախուց Է սպասում. Իվանիշվիլի

Սահակաշվիլիին Վրաստանում հարմարավետ բանտախուց Է սպասում. Իվանիշվիլի

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախկին նախագահ, այժմ Օդեսայի մարզի նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլիին բանտախուց Է սպասում հայրենիք վերադառնալու դեպքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը,  հայտարարել Է հանրապետության նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: Սահակաշվիլիի նկատմամբ Վրաստանում ներպետական հետախուզում Է հայտարարված:

Սեպտեմբերի 26-ին Սահակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլոֆսը, որը մասնակցում Է խորհրդարանական ընտրություններին «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունից, հայտարարել Է, որ եթե պահանջվի, նա Օդեսայից մինչեւ Սոլոլակ (շրջան Թբիլիսիում) թունել կփորի եւ կտոնի կուսակցության հաղթանակը, որի հիմնադիրն Է:     

«Այդ «առաջնորդը» (Սահակաշվիլին – ծանոթ. խմբ.) քարոզում Է Ուկրաինայից, իսկ նրա կինն ինչ-որ թունելներ Է փորում: Մենք արդեն հեռու չենք Եվրոպայից պատիժների կատարման համակարգի առումով: Մենք նրա ամուսնուն թույլ չենք տա ապերել զնդանում եւ թունելում: Հարմարավետ, սարքին խցեր ունենք: Նրան լավ խուց Է սպասում»,- ասել Է Իվանիշվիլին “GDS” հեռուստաալիքի ուղիղ եթերում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]