Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՀՀ քաղավիացիայի պետը շնորհավորական ուղերձ է հղել մասնագիտական տոնի առթիվ

ՀՀ քաղավիացիայի պետը շնորհավորական ուղերձ է հղել մասնագիտական տոնի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը ուղերձ է հղել ՀՀ քաղաքացիական ավիացիայի օրվա կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ քաղացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:

Ուղերձում ասվում է.

«Հարգելի ավիատորներ,  

Շնորհավորում եմ Հայաստանի Հանարապետության քաղաքացիական ավիացիայի ստեղծման 83-րդ տարեդարձի և ձեր մասնագիտական օրվա կապակցությամբ: 

Մեզ համար կարևոր է յուրաքանչյուրիդ կատարած աշխատանքը և ներդրումը քաղաքացիական ավիացիայի կայացման գործում: Անմոռանալի է ձեր՝ և՛ Սպիտակի երկրաշարժի ողբերգական օրերին երկրաշարժի հետևանքները վերացնելու աշխատանքներին ներգրավվածությունը, և՛ ղարաբաղյան պատերազմում անգնահատելի մասնակցությունն ու սխրանքները:  

Շնորհավորելով ևս մեկ անգամ՝ ցանկանում եմ նշել, որ համատեղ ակտիվ աշխատանքի շնորհիվ կկարողանանք շարունակել էլ ավելի մեծ և արժանահավատ քայլերով առաջ շարժվել՝ ապահովելով անվտանգ, բարեկեցիկ, հարմարավետ և մատչելի թռիչքներ:

Շնորհակալություն ձեր անձնվեր աշխատանքի համար»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]