1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Օբաման եւ Հռոմի պապը կժամանեն Երուսաղեմ՝ հրաժեշտ տալու Պերեսին

Օբաման եւ Հռոմի պապը կժամանեն Երուսաղեմ՝ հրաժեշտ տալու Պերեսին

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի ղեկավարներից շատերը պլանավորում են մասնակցել Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսի հետ հրաժեշտի արարողությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 28-ին հայտնել Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը՝ հղում անելով երկրի ԱԳ նախարարությանը:

Այսպես, Իսրայելի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էմանուել Նախշոնի խոսքով՝ սեպտեմբերի 30-ին Պերեսին հրաժեշտ տալու համար կժամանեն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, Բիլ եւ Հիլարի Քլինթոնները, Հռոմի Ֆրանցիսկոս պապը, արքայազն Չառլզը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն եւ շատ ուրիշներ:

Իսրայելի նախկին նախարար Շիմոն Պերեսի հուղարկավորությունը նշանակված Է սեպտեմբերի 30-ին: Հրաժեշտի պետական արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին:

Իսրայելի նախկին նախագահ եւ վարչապետ Շիմոն Պերեսը 93 տարեկան հասակում վախճանվել Է երկու շաբաթ առաջ տարած ուղեղի կաթվածից հետո: Պերեսը հոսպիտալացվել Էր թրոմբի պատճառով ուղեղի արյունազեղումից հետո: Նրա վիճակը բժիշկները գնահատել Էին՝ ծանր, բայց կայուն: Սեպտեմբերի 27-ին բժիշկները նշել են լուրջ վատացում: Նա վախճանվել Է իր ընտանիքի շրջապատում:  

Պերեսն Իսրայելում զբաղեցրել Է գրեթե բոլոր գլխավոր պետական պաշտոնները. նա երկու ժամկետ աշխատել Է վարչապետի պաշտոնում, ինչպես նաեւ մի քանի անգամ գլխավորել Է Իսրայելի պաշտպանության նախարարությունը, ֆինանսների նախարարությունը, կապի նախարարությունը, ԱԳՆ-ն, ՆԳՆ-ն եւ այլ գերատեսչություններ: 2007 թվականից մինչեւ 2014 թվականը Պերեսն զբաղեցրել Է երկրի նախագահի պաշտոնը:  

1994 թվականին նա արժանացել Է Խաղաղության նոբելյան մրցանակի՝ Օսլոյի հաշտության բանակցություններում ունեցած դերի համար, որոնք իշխանությունը Պաղեստինյան Ինքնավարության քաղաքացիական իշխանությանը հանձնելու գործընթացի սկիզբը դրեցին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]