Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում մշակված նոր օրինագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում 
մշակված նոր օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում շարունակվում է արտահերթ նիստը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քվեարկության դրվեցին սեպտեմբերի 27-ին քննարկված մի քանի նախագծեր՝ այդ թվում Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի ներկայացրած` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որն առաջին ընթերցմամբ ընդունվեց 103 կողմ,  0 դեմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Օրինագիծն առնչվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ նրանց փոխկապակցված անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացին:

Ընդունվեցին նաեւ Ֆինանսական համահարթեցման մասին եւ «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Շահումային խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ  կատարելու մասին օրենքների նախագծերը:

Այժմ քննարկվում է ՀՀ  Հարկային օրենսգրքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]