Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Մալաթիա-Սեբաստիայից զորակոչված զինծառայողների ծնողներն այցելել են ԼՂՀ զորամասեր

Մալաթիա-Սեբաստիայից զորակոչված զինծառայողների ծնողներն այցելել են ԼՂՀ զորամասեր

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանի  հոգածությամբ աշխատակազմի  ներկայացուցիչները վարչական շրջանից զորակոչված զինծառայողների ծնողների հետ այցելել են ԼՂՀ ՊԲ զորամասերից  մեկը, տեսակցել իրենց զավակներին  և ծանոթացել նրանց  առօրյային:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Տեղում  երևանցի հյուրերի հետ հանդիպել են Ստեփանակերտի քաղաքապետի տեղակալ Սուրեն Թամրազյանը, ինչպես նաև զորամասի հրամանատարական կազմի ներկայացուցիչները: Հանդիպման ընթացքում անդրադարձ է  կատարվել բանակային ծառայության առանձնահատկություններին, հրամկազմի ներկայացուցիչները ներկայացրել են գերազանց ծառայությամբ աչքի ընկած զինվորներին: Ներկաները շնորհավորել են ՀՀ և ԼՂՀ անկախության տարեդարձները:

ԼՂՀ կատարած այցի շրջանակում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչներն  այցելել են ԼՂՀ Քաշաթաղի շրջան, հանդիպել վարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի և առանձին  ոլորտների պատասխանատուների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ իրականացված ծրագրերի արդյունքները, վերահաստատվել են հետագա համագործակցության որոշակի ուղղությունները:  Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչները հանդիպել են նաև Բերձորի քաղաքապետ Արտյոմ Սարիբեկյանի և Բերձորի վարչակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Մխիթարյանի հետ: Կարևորելով  երկուստեք փորձի փոխանակումը՝ Բերձորի մանկապարտեզի աշխատակիցները հրավիրվել են Մալաթիա-Սեբաստիայի մանկապարտեզներ: Պատվիրակության անդամները Բբերձորի մանկապարտեզին նվիրել են  խաղեր, գրքեր և անհրաժեշտ այլ  պարագաներ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]