Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևանում 555 վնասված լուսատու փոխարինվել է նորերով

Երևանում 555 վնասված լուսատու փոխարինվել է նորերով

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 19-23-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցներում ու բակերում առկա 555 վնասված լուսատու: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախորդ ամսվա ընթացքում  կառուցվել և արտաքին լուսավորության ցանցին է միացվել 7 փողոց, փողոցի հատված, 15 շենքի բակ, 1 ստորգետնյա անցում, 1 այգի, 1 խաղահրապարակ: Ընթացքի մեջ են Նուբարաշենի խճուղու, Արաբկիրի 41-րդ փողոցի, Աէրացիայի բակային տարածքների, Մուշականի թվով 4  փողոցների, Նոր Նորք վարչական շրջանի թիվ 122 մանկապարտեզի հարակից այգու, Աճեմյան փողոց 1-ին և 2 –րդ նրբանցքների, Մազմանյան փողոցից Նորաշեն թաղամասի թիվ 37 շենք տանող ճանապարհի, Զարոբյան փողոցի մի հատվածի, Ռուբինյանց-Աճառյան տրանսպորտային հանգույցի  արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները:

Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական աշխատանքներով: Մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով իրականացվում են ամենօրյա աշխատանքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am