Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքիայի ԶՈՒ-ում նոր զտումներ են սպասվում

Թուրքիայի ԶՈՒ-ում նոր զտումներ են սպասվում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի զինված ուժերում առաջիկայում կսկսվեն նախադեպը չունեցող զտումներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

Լրատվամիջոցը նշում է, որ թեպետ երկրում հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո զինված ուժերից հեռացվել է 4 հազար 545 աշխատակից, սակայն զինված ուժերում դեռ կան Ֆեթուլլահ Գյուլենի` մեծ թվով հետևորդներ: Այս կապակցությամբ առաջիկա շաբաթվանից սկսված հետախուզական միավորումները հատուկ հանձնաժողովների հետ կսկսեն ուսումնասիրել զինված ուժերի կադրերին:

Պաշտոնական Անկարան Գյուլենին մեղադրում է հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ: Չափավոր իսլամի քարոզիչ Գյուլենը, սակայն, հրաժարվել է մեղադրանքներից` հայտնելով, որ որևէ առնչություն չունի կատարվածի հետ:

Օրերս գերմանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նա հայտնել է, որ իրականում հենց Էրդողանն է հեղաշրջման փորձի կազմակերպիչը: Նրա խոսքով` Թուրքիայի նախագահը հեղաշրջման փորձն օգտագործել է իր համար անցանկալի անձանց պաշտոններից հեռացնելու, ձերբակալելու, իր իշխանությունն ամրապնդելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]