Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պերեսը «կենտրոնական դեր է խաղացել Իսրայելի ստեղծման գործում». Պան Գի Մուն

Պերեսը «կենտրոնական դեր է խաղացել Իսրայելի ստեղծման գործում». Պան Գի Մուն

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ցավակցություն Է հայտնել Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսի մահվան կապակցությամբ՝ նշելով պաղեստինցիների հետ խաղաղության հասնելու նրա ձգտումը եւ ավանդը համաշխարհային կազմակերպության գործունեության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գրավոր հայտարարության մեջ ՄԱԿ-ի վարչական ղեկավարը նշել Է, որ Պերեսը «կենտրոնական դեր Է խաղացել Իսրայելի ստեղծման գործում»: «Նույնիսկ ամենադժվարին ժամերին նա լավատեսությամբ Էր նայում հաշտության հեռանկարին»,- հավելել Է գլխավոր քարտուղարը:   

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն սգում Է հրեական պետության նախկին նախագահ Շիմոն Պերեսի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնել Է Իսրայելի կառավարության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Օֆիր Գենդելմանը: «Վարչապետ Նաթանյահուն խորին ցավակցություն Է հայտնում նախկին նախագահ Շիմոն Պերեսի մահվան կապակցությամբ»,- նշել Է նա տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ:

Շիմոն Պերեսն այն հատկությունների մարմնացումն Էր, որոնք հատուկ են նրա երկրին, ինչպես նաեւ Պաղեստինի հետ խաղաղ գոյակցության գաղափարի համոզված պաշտպանը: Այս մասին ասված Է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հայտարարության մեջ: Նրա խոսքով՝ Պերեսն իր մեջ զուգակցում Էր «Իսրայելի խիզախությունը հանուն անկախության պայքարում, լավատեսությունը, որը նա կիսում Էր իր կնոջ՝ Սոնյայի հետ, երբ նրանք օգնում Էին անապատը դարձնելու ծաղկող վայր, եւ հաստատակամությունը», որի շնորհիվ նա կարողացավ բարձրագույն ղեկավար պաշտոններ զբաղեցնել երկրում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]