Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը խոստացել է եւս 364 մլն դոլար հատկացնել Սիրիային մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար

ԱՄՆ-ը խոստացել է եւս 364 մլն դոլար հատկացնել Սիրիային մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը պլանավորում Է ավելի քան 364 մլն դոլար հատկացնել Սիրիային մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 27-ին հայտարարել Է ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ բնակչության, փախստականների եւ գաղթի հարցերով օգնական Էնն Ռիչարդը:

«Այսօր ես ուրախ եմ հայտարարել, որ ԱՄՆ-ը, որպես հավելյալ մարդասիրական օգնություն, ավելի քան 364 մլն դոլար կհատկացնի Սիրիայում պատերազմից տուժածներին օգնելու համար»,- ասել Է նա Պետդեպարտամենտում կայացած ճեպազրույցի ժամանակ:

Ռիչարդը պարզաբանել Է, որ այդպիսով այն ընդհանուր գումարը, որը ԱՄՆ-ը Սիրիայում հակամարտության սկսվելու պահից տրամադրել Է այդ երկրում հումանիտար ճգնաժամը կանխելու համար, գերազանցել Է 5,9 մլրդ դոլարը: Ընդսմին նա ընդգծել Է, որ ԱՄՆ-ը կշարունակի կատարել փախստականների ընդունման ծրագիրը:

«Ես ուրախ եմ հայտնել, որ այս շաբաթ մենք կիրագործենք ավելի շատ փախստականներ ընդունելու մեր նպատակը, քան ընդունել Էինք վերջին 15 տարում: Մենք ուրախ ենք նոր Էջ բացել մոտավորապես 85 հազար մարդու կյանքում»,- հավելել Է նա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Լուսանկարը` Reuters


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]