1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը Ֆրանսիայի Սենատում կքննարկվի հոկտեմբերի սկզբին

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը Ֆրանսիայի Սենատում 
կքննարկվի հոկտեմբերի սկզբին

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը Ֆրանսիայի Սենատում կքննարկվի հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը` նշելով, որ նախնական տվյալներով հոկտեմբերի 7-ն է նշված:  

«Ինչպես գիտեք ամռանն օրենքի քվեարկությունից հետո ստեղծվել էր հատուկ հանձնախումբ, որը պետք է ներկայացներ պատգամավորների առաջարկությունները: Եղան պատգամավորներ, որոնք գտնում էին, որ ընդհանուր օրենքից պետք է բեկանվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին դրույթը, սակայն մենք աշխատանք տարանք, և հասանք նրան, որ Սենատի քննարկմանը ներկայացվի նաև այն տարբերակը, որն ամռանն ընդունվել էր ստորին պալատում և ներառում էր Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացումը: Քաղաքական ուժերն ընդունեցին, որ այդ տարբերակը ևս ներկայացվի Սենատի քննարկմանը»,-ասաց Մուրադ Փափազյանը:

Նա հույս հայտնեց, որ Սենատում կընդունվի նախագծի այն տարբերակը, որն անցել էր Ազգային ժողովում դեռ հունիսին:

«Մենք աշխատում ենք, որ անհրաժեշտ թվով պատգամավորներ կողմ քվեարկեն նախագծին: Գիտեք, որ թուրքերն անտարբեր չեն, նրանք նույնպես աշխատում են, ամեն ինչ անում են, որ այդ տարբերակը չանցնի: Պայքար է ընթանում»,-ասաց նա:

«Արմենպրես»-ի այն հարցին, թե օրինագծի հետ կապված ինչ տրամադրություններ կան Սենատում, Մուրադ Փափազյանը նշեց, որ դժվար է միանշանակ ասել, սակայն հիշեցրեց, որ սոցիալիստները խոստացել են կողմ քվեարկել:

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի պատգամավորները, հուլիսին միաձայն կողմ են քվեարկել «Հավասարություն և քաղաքացիություն» կոչվող օրինագծի փոփոխություններին, որով պատիժ է սահմանվում մարդկության դեմ գործած բոլոր հանցագործությունները, այդ թվում` Հայոց ցեղասպանությունը ժխտելու և հերքելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]