Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

30 ուկրաինացի հայագետների աշխատությունների ժողովածուն հրապարակվելու է Լվովում

30 ուկրաինացի հայագետների աշխատությունների ժողովածուն հրապարակվելու է Լվովում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի Հայերի միության նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումների շրջանակներում սեպտեմբերի 29-ին Լվովում տեղի է ունենալու «Հայկական գիրք» շնորհանդեսը՝ նվիրված Ուկրաինայում առաջին տպագիր հայերեն գրքի 400-ամյակին միջոցառումներին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով analitikaua.net կայքը, ներկայացված երկու տասնյակ գրքերի շարքում ընթերցողների դատին կհանձնվի նաև «Հայագիտության արդի հիմնախնդիրները» բացառիկ ժողովածուն, որը ներառում է ավելի քան 30 ուկրաինացի և օտարերկրացի հայագետների աշխատություններ:

«Ժողովածուն ներառում է ուկրաինացի և օտարերկրյա գիտնականների նոր հայագիտական ուսումնասիրություները, որոնցից շատերն առաջին անգամ են հրապարակվում և նվիրված են նախկինում չուսումնասիրված թեմաների, ինչում է կայանում է այս ժողովածուի յուրահատուկ արժեքը»,- ասել է Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային ժառանգության հարցերով հանձնաժողովի ղեկավար Դավիթ Դավթյանը՝ հավելելով, որ ժողովածուն ներառում է նաև Միության և ուկրաինական գիտական կենտրոնների համատեղ կազմակերպած միջազգային գիտաժողովների նյութեր:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]