Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Կահիրեում բացվել է «Հայաստան-Եգիպտոս. Գունեղ զուգահեռներ» լուսանկարչական ցուցահանդեսը

Կահիրեում  բացվել է «Հայաստան-Եգիպտոս. Գունեղ զուգահեռներ» լուսանկարչական 
ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում, Եգիպտոսում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և ԵԱՀ մշակույթի նախարարության հովանու ներքո սեպտեմբերի 26-ին, Միջազգային մշակութային համագործակցության եգիպտական կենտրոնում տեղի է ունեցել եգիպտացի լուսանկարիչ Թաուֆիկ Դաջանիի «Հայաստան-Եգիպտոս․Գունեղ զուգահեռներ» ցուցահանդեսի բացման արարողությունը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, որի հաղորդագրության մե( նշված է. «Ցուցահանդեսում ներկայացված էին Դաջանիի՝ Հայաստան այցելության ընթացքում և Եգիպտոսում կատարած լուսանկարչական աշխատանքները, որոնք պատկերում են երկու երկրների գեղատեսիլ վայրերը, պատմամշակութային հուշարձանները, առօրյա կյանքը և այլն։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը, ԵԱՀ Մշակույթի նախարարի առաջին տեղակալ Այման Աբդել Հադին, օտաերկրյա դիվանագետներ, մշակութային գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ արվեստասեր հասարակություն։

Իրենց ելույթներում դեսպան Մելքոնյանը և նախարարի տեղակալ Աբդել Հադին բարձր գնահատեցին լուսանկարիչ Տաուֆիկ Դաջանիի կատարած աշխատանքը։ Մասնավորապես, դեսպան Մելքոնյանը նշեց, որ Դաջանիին հաջողվել է իրեն բնորոշ յուրահատուկ ոճի և գունային գամմաների միջոցով լավագույնս փոխանցել երկու բարեկամ ժողովուրդների մշակույթների խորքային ընդհանրությունները»։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]