Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 28.09.2016

Սպասվող լրահոս. 28.09.2016

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Ստեղծվում է «Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոն»: Այն Հայոց ցեղասպանության արդարացի լուծմանը և Արցախի անկախության իրավունքին սատարող ինստիտուտ է: Նպատակն է հարատև լուծումներ գտնել Հայոց ցեղասպանության դեռևս շարունակվող համաշխարհային, ազգային, համայնքային և անհատական  հետևանքների հարցում: Այդ ինստիտուտի ստեղծման անհրաժեշտության, առաջիկա անելիքների մասին այսօր` սեպտեմբերի 28-ին, մանրամասն կներկայացնեն կենտրոնի վարչության նախագահ Քենեթ Խաչիկյանը (ԱՄՆ) եւ կենտրոնի վարչության անդամ Կիրո Մանոյանը:

Ինչպիսի՞ն է Հայաստանի մրցակցային դիրքը 138 երկրների շարքում, ինչ ցուցանիշներ ունի Հայաստանի տնտեսությունն այս տարի: «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանի և կենտրոնի խորհրդի անդամ Սևակ Հովհաննիսյանը կանդրադառնան այս հարցերին և  Համաշխարհային տնտեսական ֆորումի «2016-2017թթ. Մրցունակության համաշխարհային զեկույցի» հրապարակած տվյալներին:  ֆինանսատնտեսական հարցերին այսօր անդրադառնալու է նաև Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Տերեսա Դաբան Սանչեսը:

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը Հնդկաստանի առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի հետ համատեղ կազմակերպում է գործարար համաժողով: Գործարարների խմբում ընդգրկված են գյուղատնտեսության, սննդի վերամշակման, շինարարության, հյուրանոցների, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի, ՏՏ ծառայությունների, ոգելից խմիչքների, շինարարական և այլ ոլորտներ ներկայացնող ընկերություններ։

Այս տարվա ընթացքում ո՞ր պետական կառույցներն են աշխատել առավել բաց և ո՞ր կառույցները` փակ: Ո՞ր կառույցներ են արժանանալու «ոսկե բանալի» մրցանակի և որոնց բաժին կհասնի «ժանգոտ կողպեք»-ը: Ինֆորմացիայի ազատության կենտրոնն անցկացնում է «Ոսկե բանալի եւ ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը: Միջոցառմանը բացման խոսքով ելույթ կունենան ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության գործող ղեկավարը և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահը:

Երևանում կանցկացվի քննարկում «Մարդու իրավունքները Ոստիկանության ձերբակալված անձանց պահման վայրերում 2015-ին» թեմայով: Քննարկմանը կմասնակցեն  բանախոսներն են. ոստիկանության ձերբակալված անձանց պահման վայրերում հասարակական դիտորդական խմբի անդամները, և Ոստիկանության ներկայացուցիչներ: 

Հոկտեմբերի 1-4-ը Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Երևանում: Սպասվող հյուրախաղերի վերաբերյալ այսօր մանրամասներ կներկայացնի թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը:

«Երաժշտական երկխոսություն» համատեղ համերգով հանդես կգան ՀՀ վաստակավոր արտիստ, դուդուկահար Գևորգ Դաբաղյանը և գերմանացի շրթհարմոնահար Սորեն Բիրքենը: Երաժիշտների կատարմամբ կհնչեն հայ և արտասահմանյան հեղինակների ստեղծագործություններ: Գևորգ Դաբաղյանը մասնակցել է բազմաթիվ փառատոների, համերգների և մրցույթների՝ արժանանալով բարձր մրցանակների: Սորեն Բիրքեն 2006 թվականին դուդուկի դասեր է անցել նշանավոր դուդուկահարներ Ջիվան Գասպարյանի և Գևորգ Դաբաղյանի դասարաններում:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]