Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ Նախագահը նախարարներ է նշանակել

ՀՀ Նախագահը նախարարներ է նշանակել

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել նախարարներ նշանակելու մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Նախագահի հրամանագրով ՀՀ մշակույթի նախարար է նշանակվել Արմեն Ամիրյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար է նշանակվել Սուրեն Կարայանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար` Արտեմ Ասատրյանը, ՀՀ առողջապահության նախարար` Լևոն Ալթունյանը, ՀՀ բնապահպանության նախարար` Արծվիկ Մինասյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար` Արմեն Երիցյանը, ՀՀ արդարադատության նախարար` Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ սփյուռքի նախարար` Հրանուշ Հակոբյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար` Դավիթ Լոքյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար` Լևոն Մկրտչյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար` Հրաչյա Ռոստոմյանը:

Նախագահը մի քանի նախարարների նշանակել էր սեպտեմբերի 20-ի հրամանագրերով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]