Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 27.09.2016

Սպասվող լրահոս. 27.09.2016

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Սեպտեմբերի 27-ը Զբոսաշրջության համաշխարհային օրն է: Օրվա առթիվ «IDeA Foundation»-ի ղեկավար Էդգար Մանուկյանը, «Welcome to Armenia» ծրագրի համակարգող Վրույր Փենեսյանը կխոսեն ոլորտի ձեռբերումներից, խնդիրներց, զբոսաշրջության ոլորտում «IDeA Foundation»-ի ներդրումային ծրագրերից և «Welcome to Armenia» ծրագրի շրջանակում սպասվող միջոցառումներից:

Սեպտեմբերի 26-ին Ադրբեջանում անցկացվեց Վենետիկի հանձնաժողովի կողմից քննադատված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որի քվեարկության ժամանակ կեղծիքների մասին եղան աղաղակող հրապարակումներ: Ադրբեջանում անցկացված հանրաքվեի արդյունքներին, միջազգային կառույցների և քաղաքական դաշտի արձագանքին, կանդրադառնա քաղաքական գիտությունների թեկնածու, ադրբեջանական հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան:

Երևանում անցկացվում է «Շրջակա միջավայրի անվտանգության հիմնախնդիրները» թեմայով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության /ՀԱՊԿ/ անդամ-երկրների միջազգային գիտաժողովը: Հայաստանի, Ղազախստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի գիտնականները կներկայացնեն շրջակա միջավայրի անվտանգության արդիական հիմնահարցերի վերաբերյալ զեկույցներ, որոնք շոշափում են այնպիսի հիմնախնդիրներ` կապված բնօգտագործման, երկրաբնապահպանության, հեռազննման մոնիթորինգի, ռիսկերի գնահատման և հարցերի հետ:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ը ներկայացնում է 2015-2016թթ. ՀՀ հանրային մարմինների և կազմակերպությունների կողմից իրականացված գնումների մոնիտորինգի արդյունքները: Նպատակն է նպաստել Հայաստանի հանրային ֆինանսների կառավարման համակարգի թափանցիկության և հաշվետվողականության բարելավմանը:

Հայաստանում 2015 և 2016 թվականներին երկու փուլով անցկացվել է սոցիոլոգիական հետազոտություն`«Հայոց ցեղասպանության երևույթի ընկալման առանձնահատկությունները հանրային կարծիքում» թեմայով: Ուսումնասիրվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են Հայոց ցեղասպանության փաստի կապակցությամբ հասարակության շրջանում առկա տրամադրություններն ու հուզական արձագանքները, Ցեղասպանության հետևանքների մեղմման տարբերակները և այլն: Փիլիսոփայական գիտ.թեկնածու, դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանը կներկայացնի սոցոլոգիական հարցման արդյունքները:

Սեպտեմբերի 15-16-ը Շոտլանդիայի Գլազգո քաղաքում անցկացվել է Tramway's Unlimited փառատոնը, որին հայկական ներառական առաջին պրոֆեսիոնալ թատերախումբը ներկայացել է «Hiraeth» բեմադրությամբ: Այսօր Փոքր թատրոնում ՄԹ դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը և Փոքր թատրոնի գեղ.ղեկավար Վահան Բադալյանը կներկայացնեն մանրամասներ հայկական ներառական առաջին պրոֆեսիոնալ թատերախմբի մասնակցության մասին:

Արմենիա Մարիոթ հյուրանոցը և Ավստրիական ավիաուղիները կազմակերպում են ամենամյա Ավստրիական օր Մարիոթում: Արմենիա Մարիոթ հյուրանոցը և Ավստրիական Ավիաուղիները հրավիրում են վայելելու վիեննական ձևով պատրաստված Կովկասի ամենաերկար շտրուդելը և ձեռք բերելու եզակի հնարավորություն՝ շահելու միջոցառման գլխավոր մրցանակը՝ ուղևորություն երկու հոգու համար դեպի Վիեննա:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am