Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ucom-ի աջակցությամբ Կողբ գյուղում 600 ուսանողի համար նախատեսված նոր «Թումո» կենտրոն կկառուցվի

Ucom-ի աջակցությամբ Կողբ գյուղում  600 ուսանողի համար նախատեսված նոր «Թումո» 
կենտրոն կկառուցվի

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հատուկ միջոցառումների սրահում սեպտեմբերի 24-ին տեղի ունեցավ «Կողբ» կրթության, մշակույթի և սպորտի զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպված շնորհանդես-միջոցառումը, որով տրվեց «Կողբ-Թումո» նախագծի մեկնարկը և որի ժամանակ փոխըմբռնման հուշագրեր ստորագրվեցին «Կողբ» հիմնադրամի, Տավուշի մարզպետարանի, «Ucom» ընկերության և «Առաքելություն Մանկություն» բարեգործական կազմակերպության միջև։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, միջոցառման ընթացքում «Կողբ» հիմնադրամի տնօրեն՝ Արթուր Աբովյանը և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն՝ Մարի Լու Փափազյանը ներկայացրեցին «Թումո-Կողբ» նախագծի մանրամասները։ Ըստ բանախոսների՝ Տավուշի մարզի Կողբ գյուղում առնվազն 600 ուսանողի համար նախատեսված նոր «Թումո» կենտրոն կկառուցվի, որը կծառայի նաև սահմանամերձ Նոյեմբերյան, Բերդավան և այլ համայնքների պատանիներին և երիտասարդներին: Կենտրոնի շինարարությունը կմեկնարկի նոյեմբերին, իսկ ուսումնական գործընթացը կսկսի 2018 թվականին: Կրթական ծրագիրը չի տարբերվելու Երևանի, Դիլիջանի, Գյումրիի և Ստեփանակերտի Թումոներում իրականացվող ծրագրից, իսկ դասավանդող անձնակազմն ու միջազգային մասնագետները կշարունակեն կիսվել իրենց գիտելիքներով ու փորձով նաև այստեղ:

«Վերջին տարիներին Ucom-ը հետևողականորեն իրականացնում է կրթական համալիր ծրագրեր դպրոցական տարիքի երեխաների համար: Քաջ գիտակցելով տարբեր բնակավայրերում նրանց անհամաչափ հնարավորությունները, մենք ուշադիր ենք հատկապես բարձր տեխնոլոգիաների սահմանափակ հասանելիությամբ բնակավայրերի նկատմամբ: Որպես հայկական ընկերություն, Ucom-ն այսօր բոլոր ջանքերն ուղղում է հայրենիքի, հայ մարդու և, մասնավորապես՝ հայ պատանիների զարգացմանը», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն՝ Հայկ Եսայանը։

«Կողբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ` Արման Բարսեղյանը ամփոփեց. «Օրեր առաջ նշեցինք Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակը։ Այս նախաձեռնությունը ևս մեկ քայլ է մեր պետության անկախության ամրապնդման ուղղությամբ»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]