Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Գյումրու օր»-ը նշանավորեց վերականգնված «Սև ամրոց»-ում հնչած ռոքը

«Գյումրու օր»-ը նշանավորեց վերականգնված «Սև ամրոց»-ում հնչած ռոքը

ԳՅՈՒՄՐԻ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գյումրու օր» տոնակատարությունների շրջանակներում, երեք ժամ շարունակ, Գյումրու վերականգնված  «Սև ամրոց»-ում հնչեց  ռոք:

«Ռոք Ֆեստ 2016»-ը միջազգային փառատոնն անցկացվում էր առաջին անգամ, որին մասնակցեցին  տարբեր խմբեր ինչպես Հայաստանից, այնպես էլ հարևան Վրաստանից և Միացյալ Նահանգներից:

Մինչ փառատոնի մեկնարկը, վերականգնումից հետո «Սև ամրոց»-ն իր դարպասները բացեց հասարակության առջև, որպես հասարակական միջոցառումների անցկացման վայր: Նշենք, որ 19-րդ դարի պատմական կառույցը սեփականաշնորհվել է միայն այդ պայմանով: Ընթացքում ամրոցի բակում ևս ելույթ  էին ունենում ռոք-խմբեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  «Ռոք Ֆեստ 2016»-ի բացման պատիվը Գյումրիում  60- ականներին ստեղծված «Բամբիռ» ֆոլք-ռոք խմբին էր:  Փառատոնի ընթացքում հնչեցին ինչպես հին, այնպես էլ «Բամբիռ»-ի նոր սերունդների տարբեր կոմպոզիցիաներ: Ելույթ ունեցան նաև «Ալեքսանդրապոլ»  և Rozen Tal խմբերը, ապա նաև  իրենց կատարումներով գյումրեցիներին և Գյումրի այցելած հյուրերին ուրախացրին Sima Cunningham-ը (ԱՄՆ), Young Georgian Lolitaz-ը (Վրաստան), Black Marrows-ը (Վրաստան), Palm of Granite-ը (ԱՄՆ):

Փառատոնն անցկացվեց «Ծիրանափող» մշակութային, երիտասարդական կազմակերպությունը՝ ՀՀ մշակույթի նախարարության, Շիրակի մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ, Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի և «Գյումրու օր» տոնակատարությունների շրջանակներում:

Փառատոնին մասնակցելու համար փառատոնի կազմկոմիտեի կողմից բաժանվել էր 2 հազար հրավիրատոմս, որոնք սպառվել էին համերգից օրեր առաջ:

Արմենուհի Մխոյան 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]