Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Կարեն Գրիգորյանը հաղթել և ոչ-ոքի է խաղացել շախմատի Սերբիայի ակումբային առաջնությունում

Կարեն Գրիգորյանը հաղթել և ոչ-ոքի է խաղացել  շախմատի Սերբիայի ակումբային առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբիայում շարունակվում է այդ երկրի շախմատի ակումբային առաջնությունը, որին մասնակցում են 12 ակումբ: Առաջնությանը մասնակցող գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը  հանդես է գալիս «Նաֆտագաս>> թիմի կազմում: Մրցաշարի երկրորդ տուրում Գրիգորյանի «Նաֆտագաս» ակումբը 4,5-1,5 հաշվով հաղթել է «Մեթալաչ» թիմին, իսկ Գրիգորյանը առաջին խաղատախտակի վրա առավելության է հասել Կիրիլ Գեորգիևի նկատմամբ: Երրորդ տուրում  Կարեն Գրիգորյանի թիմը  պարտվել է  «Յուգովից» ակումբին, իսկ Գրիգորյանը ոչ-ոքի է խաղացել Պրեդրագ Նիկոլիչի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից, երեք տուրից հետո աղյուսակը գլխավորում են «Սվետի Նիկոլայ» և «Իթակա» ակումբները, իսկ «Նաֆտագասն» ընթանում է 9-րդ հորիզոնականում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]