Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայ պատանիները հաջող են հանդես գալիս շախմատի աշխարհի առաջնությունում

Հայ պատանիները հաջող են հանդես գալիս շախմատի աշխարհի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խանտի-Մանսիյսկում շարունակվող շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում արդեն կայացել են մեկնարկային առաջին երեք տուրերի հանդիպումները:

Մինչև 18 տարեկան տղաների մրցաշարում հանդես եկող Մանուէլ Պետրոսյանը և Արամ Հակոբյանը վաստակել են 2,5-ական միավոր և 10 այլ մասնակցի հետ միասին գլխավորում են մրցաշարային աղյուսակը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացավ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կայքից,  մինչև 16 տարեկանների մրցաշարում հանդես եկող Հայկ Մարտիրոսյանը 3 հնարավորից վաստակել է 3 միավոր և կիսում է 1-4-րդ հորիզոնականները: Այս ենթախմբում հանդես եկող Դավիթ Միրզոյանը իր ակտիվում գրանցել է 2 միավոր:
Մինչև 14 տարեկանների մրցաշարում հանդես եկող Շանթ Սարգսյանը և Արթուր Դավթյանը վաստակել են 2-ական միավոր և մրցաշարի առաջատարներից ետ են մնում 1 միավորով:
Մինչև 18 տարեկան աղջիկների մրցաշարում հանդես եկող Սիրանուշ Ղուկասյանը վաստակել է 2, մինչև 16 տարեկան աղջիկների առաջնությունում մրցող Արփինե Գրիգորյանը՝ 1,5, իսկ մինչև 14 տարեկան աղջիկների առաջնությունում հանդես եկող Քրիստինե Սմբատյանը՝ 0,5 միավոր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]