Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Գյումրու օրը» բացվեցին Պարարվեստի դպրոցի շենքը, Քըրք Քըրքորյանի ճեմափողոցը և Երիտասարդական պալատը

«Գյումրու օրը» բացվեցին Պարարվեստի դպրոցի շենքը, Քըրք Քըրքորյանի ճեմափողոցը և Երիտասարդական պալատը

ԳՅՈՒՄՐԻ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրապետության երկրորդ քաղաքում սեպտեմբերի 25-ին նշում են քաղաքի օրը: Գյումրու տարբեր հատվածներում տոնական տրամադրություն ու ուրախ միջոցառումներ են: Քաղաքապետարանի ենթակայության կառույցներն, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները փորձել են օրը գյումրեցիների համար տոնական դարձնել: Միջոցառումների մեկնարկն ազդարարվեց Գյումրու Պարարվեստի դպրոցի շենքը պաշտոնական բացման արարողությամբ: Պարային ավանդույթներ ունեցող քաղաքում մինչ այս պարապելու սեփական տանիքը չկար.  Գյումրու ավագանու որոշմամբ կառույցը հանձնվեց դպրոցին և վերանորոգվեց:

Օրվա ընթացքում մանուկների համար հետաքրքիր միջոցառումներ են կազմակերպվել Բագրատունյաց ու Հաղթանակի պուրակներում, Անի թաղամասում, Կայարանամերձ և  Թատերական հրապարակներում:

Երկար սպասումից հետո,  ի ուրախություն գյումրեցիների, վերաբացվեց նախկին Ալեքսանդրովսկի ճեմափողոցը. հնի պահպանմամբ, բայց արդեն նոր՝  բարերար Քըրք Քըրքորյանի անունով, որտեղ և տեղի ունեցավ «Հացի ու արհեստների փառատոն»-ը: Գյումրեցիներին, փառատոնի շրջանակներում, աղ ու հացով, բերք ու բարիքով շնորհավորելու էին եկել նաև հարևան համայնքներից:

Նույն ճեմափողոցի վրա բացվեց նաև Երիտասարդական պալատը. թեև այն արդեն 6 ամիս է, ինչ լայնածավալ գործունեություն է ծավալում, սակայն պաշտոնական բացումը տեղի ունեցավ «Գյումրու օր» միջոցառման շրջանակներում: Բացմանը ներկա էին մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ` Վաչե Տերտերյանը, Շիրակի թեմի առաջոնրդ Միքայել սրբազանը:

Արմենուհի Մխոյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]