Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ապրիլյան գործողություններից հետո Ադրբեջանը ռազմաքաղաքական առումով կորուստ տվեց. Վաղարշակ Հարությունյան

Ապրիլյան գործողություններից հետո Ադրբեջանը ռազմաքաղաքական առումով կորուստ տվեց. 
Վաղարշակ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածաշրջանում պատերազմի առկայությունը Ռուսաստանի շահերից չի բխում: Պատերազմի դեպքում Ռուսաստանը տարածաշրջանում կորցնում է իր ազդեցությունը, նրա փոխարեն դիրքերն է ուժեղացնում է Թուրքիան կամ այլ պետություն: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար  Վաղարշակ  Հարությունյանը:

«Ռուսաստանն ուշադիր հետևում է զարգացումներին և պատահական չէ, որ ապրիլյան գործողությունների ժամանակ առաջինն էր, որը նախագահի մակարդակով արձագանքեց և ամեն ինչ արեց, որ կանխի պատերազմը»,-ասաց Վաղարշակ Հարությունյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու ապրիլյան պատերազմի ժամանակ դաշնակից երկրից ձեռք բերած հզոր զինատեսակները չօգտագործվեցին` Վաղարշակ Հարությունյանը նշեց, որ այդ ընթացքում Հայաստանի ռազմաքաղաքական իշխանությունը հարցին բավական պատասխանատւ մոտեցավ: Եթե սխալ թույլ տրվեր, հայկական բանակը զորք մտցներ Ղարաբաղ, հայտարարեր զորահավաք, ապա, ըստ Վաղարշակ Հարությունյանի, Ադրբեջանը նույնը կաներ, և դա կհանգեցներ լայնածավալ պատերազմի:

«Արդյունքում եղավ այն, որ Ադրբեջանը ռազմաքաղաքական առումով կորուստ տվեց, իսկ մենք շահեցինք: Նախ՝ Ադրբեջանը ցույց տվեց, որ իր միջազգային պարտավորությունները չի կատարում: Երկրորդ` նա տարիներ շարունակ մեծ գումարներ է ուղղում բանակին, որպեսզի հասնի նպատակին, սակայն այդ չորս օրվա ընթացքում երևաց, որ այդ փողերն անիմաստ են ծախսվել, ինքը նույնիսկ չի կարող մի բնակավայր վերցնել: Այդ ամենը մեծ վնաս հասցրեց Ադրբեջանի հեղինակությանը: Նրանց պաշտպանության նախարարն Ալիևին ասում էր` պարոն նախագահ, ինձ հրաման տվեք, և ես երկու օրում կազատեմ Ղարաբաղը, բա ի՞նչ եղավ: Ապրիլյան դեպքերից հետո, բոլոր գերտերությունները հաշվի կառնեն այն, որ Ադրբեջանն ի վիճակի չէ խնդիրը լուծել ռազմական ճանապարհով»,-ասաց նա:

Վաղարշակ Հարությունյանն անդրադարձավ նաև այն դիտարկումներին, թե 200 մլն ԱՄՆ դոլար վարկի դիմաց ռուսական զենքի մատակարարումը չի իրականացվում: ՀՀ պաշտպանության նախկին նախարարի խոսքով՝ այն, ինչ ռուսական բանակի պահուստներից է, տրվել է, այն ինչ պետք է պատվիրվի,  դրա համար ժամանակ է պահանջվում:

«Ռուսաստանն ունի ծրագիր, որի շրջանակում իր սպառազինությունը 70 տոկոսով պետք է վերանորոգվի ու փոխվի: Առանց այն էլ իրենք չեն տեղավորվում այդ գործի ժամկետների մեջ, և այդ պարագայում մտնում է Հայաստանը` իր պատվերով: Շատ բնական է, որ զինատեսակներն արտադրելու և փոխանցելու համար ժամանակ է պետք: Այնպես որ, ես այդ հարցը շահարկելն անիմաստ եմ համարում»,-հավելեց Վաղարշակ Հարությունյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]