Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանը ընկերական խաղում զիջեց Չեխիային

Հայաստանը ընկերական խաղում զիջեց Չեխիային

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականը Մլադա Բոլեսլավ քաղաքի «Մեստսկի ստադիոն» մարզադաշտում ընկերական խաղում մրցեց  Չեխիայի ազգային ընտրանու հետ: «Արմենպրես»-ը հայտնում է, որ Հայաստանի հավաքականը պարտվել է 3-0 հաշվով:

Թիմերը խաղադաշտ են դուրս եկել հետյալ  մեկնարկային կազմերով. 

Չեխիա. Տոմաշ Վացլիկ , Դանիել Պուդիլ, Լուկաշ Պոկորնի, Մարեկ Սուխի, Պավել Կադերժաբեկ, Լադիսլավ Կրեյչի, Դավիդ Պավելկա, Վլադիմիր Դարիդա, Իրժի Սկալակ, Միլան Շկոդա, Վացլավ Կադլեց։

Հայաստան. Արսեն Բեգլարյան, Հովհաննես Համբարձումյան, Վարազդատ Հարոյան, Գաել Անդոնյան, Հրայր Մկոյան, Կառլեն Մկրտչյան, Գոռ Մալաքյան, Գեղամ Ղադիմյան, Հենրիխ Մխիթարյան, Գևորգ Ղազարյան, Մարկոս Պիզելլի:

1-ին խաղակեսը սկսվեց Չեխիայի հավաքականի ակտիվությանբ: Դաշտի տերերը ավելի շատ էին տիրում գնդակին: Մեկնարկից անցել է 5 րոպե և Չեխիայի հավաքականը կարողացավ արդյունավետ գրոհ կազմակերպել: Վացլավ Կադլեցի հաշվենկատ փոխանցումից հետո խաղի հաշիվը բացեց Լադիսլավ Կլեյչին: Հայաստանի հավաքականի առաջին արժանի պատասխանը եղավ  11-րդ րոպեին: Հենրիխ Մխիթարյանը գնդակն ուղարկեց աջ եզրում հայտնված Գեղամ Ղադիմյանին, որի հիանալի փոխանցումից հետո նպաստավոր դիրքից վատ հարվածեց Գևորգ Ղազարյանը: Առաջին կեսում Չեխիայի հավաքականի ֆուտբոլիստները 2 դրվագում միտումնավոր գցեցին Մխիթարյանին և ստացան դեղին քարտեր: Չեխիան շարունակեց առաջ շարժվել և կարողացավ 34-րդ րոպեին կրկնապատկել խաղի հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Վացլավ Կադլեցը: Չեխիայի հավաքականի ֆուտբոլիստները հատուկ հանձնարարություն էին ստացել`հսկել Հենրիխ Մխիթարյանին և դրվագներից մեկում հսկողությունը դարձավ մեր առաջատարի վնասվածքի պատճառը: Մարեկ Սուխիի խախտումից հետո Հենրիխ Մխիթարյանը վնասվածք ստացավ, որից հետո ստիպված էր կաղալով հանդես գալ, սակայն վերջիվերջո չկարողացավ շարունակել խաղը և լքեց խաղադաշտը:Առաջին խաղակեսում թիմերը ավելին անել չկարողացան և 2-0 հաշվով գնացին ընդմիջման:

2-րդ կեսում խաղադաշտում հավասար պայքար ընթացավ:Հայաստանի հավաքականը 55-րդ րոպեին հեռու տարածությունից տուգանայինի իրավունք ստացավ:Արաս Օզբիլիսի վտանգավոր հարվածից հետո դարպասապահը փրկեց իր թիմին: Չեխիայի հավաքականը պատասխանեց արագորեն հեռահար հարվածով, որից հետո անդրադարձը փրկեց մեր թիմին: Չեխիան խաղավարտին կարողացավ նաև հեղինակել 3-րդ գնդակը․ գոլի հեղիանակ դարձավ Յան Կոպիչը:  Խաղի մնացած ժամանակահատվածում թիմերը արդյունավետ գրոհ այդպես էլ չկազմակերպեցին և խաղն ավարտվեց Չեխիայի հավաքականի հաղթանակով `3-0 հաշվով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]