Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սերբիայի եւ ԵԱՏՄ-ի միջեւ ազատ առեւտրի պայմանագրի նախագիծը պատրաստ կլինի հոկտեմբերին

Սերբիայի եւ ԵԱՏՄ-ի միջեւ ազատ առեւտրի  պայմանագրի նախագիծը պատրաստ կլինի հոկտեմբերին

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) եւ Սերբիայի միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագրի նախագիծը պատրաստ կլինի հոկտեմբերի սկզբին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Բելգրադում հայտարարել Է ՌԴ-ի դեսպան Ալեքսանդր Չեպուրինը:

Նա այդ մասին հայտնել Է Սերբիայի կառավարության փոխնախագահ, առեւտրի, զոոսաշրջության եւ հեռահաղորդակցությունների նախարար Ռասիմ Լյաիչի հետ օգոստոսի 30-ին կայացած հանդիպմանը:  Մայիսի վերջին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը որոշում Է ընդունել Սերբիայի հետ բանակցություններ սկսել առեւտրական ռեժիմի միասնականացման շուրջ, որի արդյունքը կդառնա ազատ առեւտրի ընդհանուր գոտին միության բոլոր երկրների եւ Բալկանյան երկրի համար: Այն ժամանակ նշվել Է, որ ԵԱՏՄ-ի միայն երեք երկրներ Սերբիայի հետ ունեն ազատ առեւտրի  համաձայնագիր: Այդ երկրներն են՝ Ռուսաստանը, Ղազախստանը եւ Բելառուսը, ընդ որում այդ համաձայնագրերի առանձին դրույթներ տարբերվում են: Սերբիայի, Հայաստանի եւ Ղրղզստանի միջեւ համանման արտոնյալ ռեժիմ սահմանված չԷ, բայց այդ երկրների միջեւ ապրանքների երկկողմ առեւտրում առավել բարենպաստման ռեժիմ Է գործում:

«Ռուսական կողմը, իր գործընկերների հետ համագործակցությամբ, մինչեւ հոկտեմբերի սկիզբն ազատ առեւտրի մասին համաձայնագրի նախագիծ կպատրաստի Սերբիայի եւ Եվրասիական միության միջեւ, որիը մեջ մտնում են ՌԴ-ն, Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը եւ Ղրղզստանը, այդ ժամանակ Էլ կարող են բանակցություններ սկսվել դրա կնքման շուրջ»,-Ռուսաստանի դեսպանի խոսքը մեջբերում Է Լյաիչի մամուլի ծառայությունը: 

Սերբիայի փոխվարչապետը եւ Չեպուրինը հույս են հայտնել, որ այս համաձայնագիրը կստորագրվի որքան հնարավոր Է շուտ, ինչը կբերի ազատ առեւտրի ռեժիմին ենթակա ապրանքների ցուցակի ընդլայնման, ինչպես նաեւ Սերբիայի արտահանողների համար վաճառահանման շուկայի ընդարձակման, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]