Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՍԴՀԿ-ն ՏԻՄ ընտրությունների թեկնածուներ է առաջադրել 10 համայնքներում

ՍԴՀԿ-ն ՏԻՄ ընտրությունների թեկնածուներ է առաջադրել 10 համայնքներում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանավանին հարակից անտառներում օգոստոսի 25- 30-ը ընթանում է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության «Մեծն Մուրադ» երիտասարդական միության տարեկան բանակումը, որին մասնակցում են միութենական շուրջ 50 երիտասարդներ։ Օգոստոսի 28-ին Հնչակյան երիտասարդներին այցելության էին գնացել ՍԴՀԿ Հայաստանի վարչության անդամները`ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանի գլխավորությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությանից՝ հավելելով. «Երիտասարդների հետ հանդիպման ժամանակ Նարեկ Գալստյանը կարևորեց ամենամյա բանակումներ անցկացնելու ավանդույթը, որը խնդիր ունի կրթել երիտասարդներին` թե՜ գաղափարապես, թե՜ մարմնապես։

«Առաջիկայում մենք մխրճվելու ենք ընտրական գործընթացի մեջ։ ՍԴՀԿ-ն մարդկանց միայն գաղափար և ծրացրեր կարող է առաջարկել։ Դուք բոլորդ ձեր դերակատարությունն եք ունենալու։ Ուրեմն և պետք է քաղաքացիների հետ շփումների ժամանակ բարձր պահեք մեր կուսակցության հեղինակությունը։ Այժմ մենք մասնակցում ենք տեղական ընտրություններին։ Որտեղ առաջադրել ենք թեկնածուներ, իսկ դա շուրջ 10 համայնքներ են, հաղթելու ենք։ Բայց առջևում կա ավելի մեծ ճակատամարտ։ Այն գաղափարների ճակատամարտ է, որտեղ պետք է հաղթենք»,- իր խոսքում նշել է Նարեկ Գալստյանը։ 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]