Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Երևանի Բաբաջանյան փողոցում ՃՏՊ-ից տուժածի առողջական վիճակը կայուն ծանր է

Երևանի Բաբաջանյան փողոցում ՃՏՊ-ից տուժածի առողջական վիճակը կայուն ծանր է

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 27-ին, ժամը 19.11-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Բաբաջանյան փողոցում տեղի ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Մարշալ Բաբաջանայան փողոցում՝ «Ռոսգազպլյուս» գազալցակայանի մոտակայքում, բախվել են «Volkswagen Golf 3» մակնիշի 15 oo 487 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ 1991 թ. ծնված  Հ. Ն.) և «Honda» մակնիշի մոտոցիկլետը (պ/հ չի հաջողվել պարզել, վարորդ՝ 1994 թ. Դ. Ա.):

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Դ. Ա.-ն հոսպիտալացվել է Սբ Գր. Լուսավորիչ ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Փրկարարները սահմանազատել են տարածքը: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]