1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Թուրքիայի քրդաբնակ շրջաններում մարտերը շարունակվում են

Թուրքիայի քրդաբնակ շրջաններում մարտերը շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արեւելյան եւ հարավարեւելյան քրդբնակ շրջաններում զինված ուժերի եւ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ազատամարտիկների միջեւ մարտերը շարունակվում են:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» թերթը, Հաքարի նահանգի Շեմդինլի բնակավայրում փոխհրաձագություն է տեղի ունեցել թուրք զինվորականների եւ PKK-ի մարտիկների միջեւ, որի ընթացքում 4 զինծառայողներ վիրավորվել են:

Թուրքիայի ԶՈւ ստորաբաժնումները լայնածավալ ռազմական գործողություններ են իրականացնում PKK-ի մարտիկների դեմ:

NTV Haber հեռուստաալիքը հայտնել է, որ օգոստոսի 26-ին Թուրքիայի քրդաբնակ Շիռնաք նահանգի Ջիզրե քաղաքում պայթեցվել ոստիկանության շենքը, որի արդյունքում 8 ոստիկան սպանվել, 45 քաղաքացիական անձ էլ վիրավորվել է:

Թուրքական իշխանությունների կողմից քրդական խնդիրը կարգավորելու գործընթացից հրաժարվելուց հետո PKK-ն հայտարարել է, որ զինված ազատագրական պայքարը լեռներից տեղափոխում է բնակավայրեր, մեծ քաղաքներ եւ զբոսաշրջային հանգստյան վայրեր: 

Վերջին 10-15 օրերի ընթացքում Թուրքիայի տարբեր շրջաններում ահաբեկչական գործողությունների արդյունքում սպանվել է զինված ուժերի եւ իրավապահ մարմինների 100-ից ավելի աշխատակիցներ եւ մոտ 300 քաղաքացի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]