Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Անդրիաս Ղուկասյանը բուժզննում է անցել. կլինիկական ցուցանիշները նորմայի սահմաններում են

Անդրիաս Ղուկասյանը բուժզննում է անցել. կլինիկական ցուցանիշները նորմայի սահմաններում 
են

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանավորված Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակի մասին նրա կնոջ` Անահիտ Թարխանյանի հնչեցրած մտահոգությունների վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը պարզաբանում է ներկայացրել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, պարզաբանման մեջ մասնավորապես նշվում է.

«Ի պատասխան ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Անդրեաս Ղուկասյանի առողջական վիճակի վերաբերյալ վերջինիս կնոջ՝ Անահիտ Թարխանյանի՝ ՄԻՊ աշխատակազմ ներկայացրած դիմումի մեջ հնչած մտահոգությունների՝ Քրեակատարողական ծառայությունը տեղեկացնում է հետևյալը:

Չնայած երեկ՝ օգոստոսի 26-ին,  բժշկական աշխատանքային հանձնաժողովը արդեն իսկ զննել էր Անդրեաս Ղուկասյանին և եզրակացրել, որ վերջինիս առողջական վիճակը բավարար է, և բողոքներ չէին հնչել նաև Անդրեաս Ղուկասյանի կողմից, այնուամենայնիվ, հընթացս Անդրեաս Ղուկասյանի կնոջ դիմումի, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջնորդությամբ այսօր Անդրեաս Ղուկասյանը ենթարկվել է արյան և մեզի լաբորատոր հետազոտության, ինչի արդյունքում պարզվել է, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Անդրեաս Ղուկասյանի արյան և մեզի կլինիկական ցուցանիշները գտնվում են նորմայի սահմաններում:

Առաջիկա աշխատանքային օրերին կկատարվեն այլ անհրաժեշտ հետազոտություններ ևս»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]