Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ֆրանսիայում հիմնադրված «Նոր հայեր» ամսագիրը ներկայացնում է հայերի հարցերը միջազգային հանրությանը

Ֆրանսիայում հիմնադրված «Նոր հայեր» ամսագիրը ներկայացնում է հայերի հարցերը 
միջազգային հանրությանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ֆրանսիայում գործող «Նոր հայեր» ամսագիրը պատմում է աշխարհի տարբեր երկրներում գտնվող հայ համայնքների, նրանց խնդիրների և հաջողությունների մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` օգոստոսի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց «Նոր հայեր» ամսագրի հիմնադիր Ժան-Ժակ Սարաջյանը:

Նրա խոսքով` ամսագրում կան տարբեր բաժիններ՝ քաղաքականություն, հասարակություն, տնտեսություն, ժամանց:

«Ամսագիրն ունի մոտ կես միլիոն ընթերցող: Այն լույս է տեսնում յոթ լեզուներով՝ փորձելով հայկական խնդիրները հասանելի դարձնել նաև օտարերկրացի ընթերցողների համար»,- շեշտեց Ժան-Ժակ Սարաջյանը:  

Ֆրանսիահայը նշեց նաև, որ ամսագիրը, որպես լուսաբանող լրատվամիջոց 2010 թվականից մասնակցել է Կաննի միջազգային կինոփառատոնի, իսկ արդեն նախորդ տարվանից «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]